14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

‹‹Մի բան թաքուն են պահում՝ բենզինի գնի հետ կապված››

Այսօր  ԱԺ-ում ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում անդրադարձավ բենզինի գնին՝ նշելով, որ մի շարք պատճառներ կան, որ Վրաստանում  նավթամթերքը շատ ավելի էժան է, քան մեր երկրում:

Անդրադառնալով այս հարցին՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց.  ‹‹Պարոն Շաբոյանը ամբողջ իրականությունը չի ասում: Վրաստանի ու Հայաստանի  բենզինի շուկաներում եղած գնային տարբերության հիմնական  պատճառն այն է, որ այնտեղ կա մրցակցություն, իսկ մեր երկրում՝ ոչ: Իհարկե, չի բացառվում, որ հարկային քաղաքականությունը կարող է ազդել  գնագոյացման վրա, բայց ոչ այսքան››:

Տնտեսագետը նշեց,  որ տրանսպորտային փոխադրումների ծախսերը գնագոյացման  հարցում ունեն իրենց դերակատարությունը, բայց պետք է հասկանալ, թե դրանք որքանով կարող են ազդել գնագոյացման վրա:

‹‹Տրանսպորտային ծախսերը, եթե հաշվարկելու լինենք, կտեսնենք, որ մեկ լիտրի մեջ  կազմում է առավելագույնը 25 դրամ››:

Մի մեծ խնդիր կա. մենք զրկված ենք այն հնարավորությունից, որ այլ մատակարարներց բենզին ստանանք: 2015-ի տվյալներով՝ մեր երկիր ներմուծված բենզինի մեծ մասը բերվել է Ռուսաստանից: Մենք պարտադրված ենք  նավթամթերքի մեծ մասը ներկրել Ռուսաստանից: Դրա համար կառավարության  համապատասխան որոշումն էլ կա››:

Տնտեսագետը նշեց, որ ինչ-որ պատճառներ թվարկելը  դեռ բավարար չէ, որ Շաբոյանն այսպիսի պնդումներ անի: ‹‹Հարկավոր է հաշվարկներ ներկայացնել, որոնցում պարզ կերևա, թե բենզինի  գնագոյացումն ինչպես է լինում: Այլապես, այնպիսի տպավորություն է, որ մի բան թաքուն են պահում››, – ընդգծեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ