28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Անպայման վճարեք

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ Երևան քաղաքում սահմանված կարգով կազմակերպված ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար անհրաժեշտ է վճարել տեղական տուրք: «Տեղեկացնում ենք, որ առանց տեղական տուրքի վճարման կայանված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը, օրենքով սահմանված կարգով, կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:    

Իրանը ամեն ինչ կանի՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը թուլացնելու համար

Իրանը հնարավոր ամեն ինչ անելու է, որպեսզի Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստեղծված լարվածությունը թուլացնի։ Նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին IRINN հեռուստաալիքի եթերում։ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե Ռուսաստանի, թե Թուրքիայի հետ եւ շատ ենք ափսոսում, որ ճգնաժամ է ստեղծվել երկու երկրների փոխհարաբերություններում: Այժմ մենք հնարավոր ամեն ինչ պետք է անենք, որպեսզի […]

Սերը թունդ է

«Ես կարծում եմ՝ այս երկու, երեք օրվա աժիոտաժը ստեղծվեց հիմնականում լրագրողական համայնքի կողմից, և կարծես թե երեկ արդեն հունի մեջ ընկավ, եթե նկատել եք՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներից էլ դա երևում է»,-այսօր  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Պատգամավորի  խոսքով՝ ակնհայտ է, որ ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաբարենպաստ երկրներում անպայման ունենում է […]

Ցեղասպան Թալեաթի շոկային հարցազրույցը

Բրիտանացի դիվանագետ, ճանապարհորդ, հետախույզ և խորհրդարանի անդամ Օբրի Հերբերտը բացառիկ հարցազրույց է ունեցել Թալեաթ փաշայի հետ 1921 թ. փետրվարին՝ Սողոմոն Թեհլերյանի կողմից նրան Բեռլինում գնդակահարելուց ընդամենը մի քանի օր առաջ: Թալեաթ փաշան, որպես Օսմանյան կայսրության ամենազոր Մեծ վեզիր, բռնակալ և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, 1918 թ. նոյեմբերին փախել էր Թուրքիայից՝ նոր վարչակարգի կողմից հետապնդվելուց խուսափելու համար: Թալեաթի 23 էջանոց […]

Դարձել ենք մուսուլման-քրիստոնյա հարց լուծո՞ղ. Բագրատյանը զայրացավ

«ԵԽԽՎ-ում, մենք պարտվել ենք: Ադրբեջանցիները  եկել էին, որ երկու  գոլ խփեին մեզ: Մենք մի գոլը չենք թույլ տվել խփել: 2:0 պետք է պարտվեինք, 1:0 ենք պարտվել: Ուրիշ մոմենտ չկա»,- այսօր ԱԺ-ում իր ելույթը այս հարցադրմամբ սկսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Հրանտ Բագրատյանը: Բագրատյանը անդրադարձավ երեկ ազգային ժողովում  հնչած այն մտքերին, որոնք վերաբերում էին մուսուլմաններին: «Մենք […]

Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազգային փառատոն

ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են , որ նախարարության  աջակցությամբ` սույն թվականի փետրվարի 1-15-ը, Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական վայրում մեկնարկել է  Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազգային փառատոնը, որին արդեն երկրորդ անգամ, ի թիվս այլ երկրների մասնակցում է նաև  մեր երկիրը: Հայաստանն այս տարի կներկայացնեն ազգային երաժշտական նվագարաններ պատրաստող վարպետ- երաժիշտ Միխայել Սադոևը, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը և […]

Բերբերյանը լավատես է

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսում կանխատեսեց, որ տարին գյուղատնտեսական առումով կլինի բարենպաստ, սակայն առանձին գյուղմթերքների առումով՝ ոչ: «Փաստերы ցույց են տալիս, որ եթե մի տարի բերքի առումով հաջողություն ենք գրանցում, ապա հաջորդ տարի ունենում են բերքի պակասություն: Դա բնության օրենքն է, պետք է հանգստանա», – ասաց Հ. Բերբերյանը՝ հավելելով, որ […]

Զգուշացում. գրանցվել է Զիկայի առաջին փոխանցումը մարդուց մարդուն/վիդեո/

ԱՄՆ Տեխասի նահանգում առաջին անգամ գրանցվել է Զիկա վիրուսի փոխանցումը մարդուց մարդու: Վարակումը տեղի է ունեցել սեռական ճանապարհով, այլ ոչ թե մոծակի խայթոցից: Հիվանդը վարակվել է մեկի հետ սեռական հարաբերությունից հետո, որը վերադարձել էր մի երկրից, որտեղ վիրուսն ակտիվ է, հայտնում է  РИА Новости-ն: Հարկ է նշել, որ Զիկա վարակը մեծ թափով տարածվում է աշխարհով մեկ։ ԱՄՆ-ում, Լատինական […]

Ծեծի ենթարկված բժիշկը կոտրվածքներով հոսպիտալացվել է

ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց   բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը: Բռնության ցանկացած դրսևորում ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը տվյալ պահին կարող է անհրաժեշտ լինել մեկ ուրիշին: Նման արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի