«ՍԱՍ» սուպերմարկետի մոտ տաքսի է այրվել

Այս գիշեր ժամը 00.12-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում` «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.18-ին, մարվել՝ 00.28-ին: Այրվել են «VIVA» տաքսի ծառայությանը պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ ամբողջությամբ: