06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կառավարությունը տնտեսական աշխուժացմանն ուղղված քայլերի է գնում

ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել 2016թ.-ի պետական բյուջեում վերաբաշխւմ կատարելու մասին՝ հաշվի առնելով Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության նախագծի ակտիվացումը

Վերջին շրջանում բավականին ակտիվ գործընթացներ են ծավալվում Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության նախագծի հետ կապված: Նախագիծն իրականում խիստ մեծ կարևորություն ունի մեր երկրի տնտեսության համար, քանի որ դրա շնորհիվ մի կողմից էապես կմեծանա երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, մյուս կողմից էլ Հայաստանը հնարավորություն կունենա դառնալ տարանցիկ երկիր իրանական ապանքների համար:

Դեռևս 2009թ.-ին ստեղծվել է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, որի հիմնական գործառույթը Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության նախագծի իրականացումն է: Երկաթուղու շինարարությամբ հետաքրքրված է ինչպես Իրանը, այնպես էլ Չինաստանը, որն երկաթուղու կառուցումը դիտում է որպես Մետաքսի ճանապարհի կարևորագույն բաղադրիչ: 2016թ,-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում երկաթուղու կառուցման նախագծի վերաբերյալ երկկողմ քննարկւմներ են տեղի ունեցել, իսկ մոտ ժամանակներս էլ սպասվում է  իրանցի մասնագետների այցը Հայաստանի Հանրապետություն` Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության ծրագրի ընթացքի, դրա տեխնիկական իրականացման վերլուծության համար անհրաժեշտ մանրամասն տեղեկատվության ստացման, կարծիքների փոխանակման և  հետագա համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով:

Փաստացի ստացվում է, որ «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ի գործունեությունը ակտիվանալու է, ինչը հավելյալ ծախսեր է պահանջում: Այդ ծախսերը ֆինանսավորելու նպատակով Կառավարությունը որոշում է կայացրել մոտ 6,3 մլն դրամի վերաբաշխում կատարել 2016թ,-ի պետական բյուջեում: Կառավարությունը նպատակահարմար է համարել ՀՀ տրանսպորտային տեսչության տարածքային ստորաբաժանումների համար 2016թ տարածքներ վարձակալել ոչ թե բլոր մարզկենտրոններում, այլ միայն դրանցից 5-ում, իսկ մյուս մարզկենտրոններում 2016թ.-ին նախատեսվող տարածքների վարձակալումը հետաձգել և դրա արդյունքում տնտեսված գումարն ուղղել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ին՝ որպես սուբսիդիա:

Ոսկերչական ընկերությանը տրվել է ազատ տնտեսական գոտում գործելու թույլտվություն

2015 թվականի մարտի 12-ին գործարկվել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին, ինչը հնարավորություն է տալիս շահագործել վերոնշյալ ազատ տնտեսական գոտին, ինչը հնարավորություն կտա ներգրավել ներդրումներ, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավմամբ խթանել արտահանումը, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև նպաստել տվյալ ոլորտում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

«ԲԱԳԵԶՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել է ստանալու համար  «Մերիդիան»  ազատ տնտեսական գոտու շահագործման թույլտվություն: Նորաստեղծ «ԲԱԳԵԶՅԱՆ» ՍՊԸ-ն հանդիսանում է «BaG Jewelry» ընտանիքի անդամ, որն ունի 30 տարվա աշխատանքային պատմություն միջազգային ոսկերչական ոլորտում: Ընկերությունն ունի ավելի քան 10 000 անվանում: Ընկերությանը նախատեսվում է տրամադրել 700քմ արտադրական տարածք և համապատասխան ենթակառուցվածքներ 9 տարի ժամկետով: Փոխարենը համաձայն ներկայացված առաջարկի ընկերությունը պատրաստվում է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում 9 տարվա ընթացքում կատարել մոտ 68,5 մլն դոլարի ներդրումներ, իսկ առաջիկա 5 տարիների ընթացքում կստեղծվի շուրջ 70 նոր աշխատատեղ՝ 250-500 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով:       Ընկերությունը պլանավորում է ընդլայնել արտահանումն հիմնական ուղղություններով՝ ՌԴ և ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, Կանադա, ԵՄ երկրներ, ՄԱԷ, Հոնկոնգ, Մեքսիկա, Իրաք, Իսրայել: Համաձայն կանխատեսումների արտահանման տարեկան ծավալը կկազմի շուրջ 9.5 մլն դոլար:

«Սևան Ակվա» ՓԲԸ-ին տրվել են արտոնություններ

«Սևան Ակվա» ՓԲԸ-ն իրականացնում է ապրանքային ձկան աճեցում Սևանա լճում տեղակայվող տնտեսություններում: Այն հանդիսանում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի բաղկացուցիչներից մեկը:

«Սևան Ակվա» ՓԲԸ-ն նախատեսում է հիմնել և Սևանա լճում տեղակայել մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն, որտեղ առաջիկա 10 տարիների ընթացքում կաճեցվեն Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ: 2016թ.-ին նախատեսվում է Սևանա լճում տեղակայել 12 ցանցավանդակներից բաղկացած մեկ ձկնաբուծական տնտեսություն: Նախատեսվում է, որ ձկնաբուծական տնտեսության արտադրության տարեկան ծավալը կլինի շուրջ 685 տոննա ձկնամթերք, իսկ հասույթը կկազմի շուրջ 2,4 մլրդ դրամ:

Կառավարությունը որոշում է կայացրել թույլատրել «Սևան Ակվա» ՓԲԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից, ինչպես նաև ընձեռել է ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգման հնարավորություն: Արտոնությունը էապես կխթանի այս ներդրումային ծրագրի իրականացմանը, ինչի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն, նոր ներդրումներ կներգրավվեն, կընդլայնվեն արտահանման ծավալները: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 155 աշխատատեղ` միջին աշխատավարձը կկազմի շուրջ 215.000 դրամ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ