Տարածաշրջանային խնդիրները պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն․ Ջանելիձե
Տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է բացառապես խաղաղ ճանապարհով լուծվեն։ Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Նա նշեց, որ ինքը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների հարցը։
«Եկել ենք այն եզրակացության, որ բոլոր կոնֆլիկտները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով»,-ասաց նա։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ նշեց, որ իր վրացի գործընկերոջը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և կարևորել Վրաստանի աջակցությունը միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափին` Միսնկի խմբի համանախագահության ջանքերին` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:
Անդրադառնալով այլ հարցերի՝ Ջանելիձեն նշեց, որ պետք է աշխուժացնել Հայաստանի ու Վրաստանի արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունները: Նա նշեց, որ պետք է ամեն ինչ անել՝ հայ-վրացական հարաբերությունները բոլոր ուղղությունենրով զարգացնելու համար: