06 Հունիսի, Saturday, 2026
KFC

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը լրագրողներին պատմել է Զատիկի մասին

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը Սուրբ Զատկի հետ կապված խորհրդարանի լրագրողներին ներկած ձվեր ու Զատիկի թխվածք է հյուրասիրել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հայ պատգամավոր Սելինա Դողանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է, որ քրիստոնյաները մարտի 27-ին նշելու են Սուրբ Հարության տոնը, որի ուրախությունը ցանկանում է կիսել լրագրողների ու մյուս պատգամավորների հետ։

Խոսքի վերջում Սելինա Դողանը ներկած ձվեր ու Զատկի թխվածք է հյուրասիրել լրագրողներին եւ ձու «կռվացրել» իր գործընկերներից մեկի հետ։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ