22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

3 օր Բոստոնում. Հայկական Ժամանակ

Սերժ Սարգսյանը ԱՄՆ է մեկնելու մարտի 28-31-ը: Նա սկզբում ժամանելու է Բոստոն, որտեղ նրան դիմավորելու է քաղաքապետը, իսկ Վաշինգտոն մեկնելու է մեկօրյա այցով, Միջուկային անվտանգության գագաթնաժողովի օրը` մարտի 31-ին: Ինչպես փոխանցեց ԱՄՆ-ում ՀՀ փոխդեսպան Հրաչյա Թաշչյանը, Սարգսյանն այցելելու է Մասաչուսեթսի 3 համալսարաններ` Հարվարդի համալսարան, Ֆլետչերի դիվանագիտական դպրոց եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, դասախոսություն է կարդալու, նաեւ հանդիպելու է հայ ուսանողների հետ: Նախատեսված է նաեւ հանդիպում Բոստոնի հայկական համայնքի հետ, այցելություն Watertown հայկական թաղամաս, որտեղ հայկական եկեղեցի կա, ինչպես նաեւ այց Հայրենիք մշակութային եւ քաղաքական կենտրոն:

Սարգսյանը հանդիպելու է նաեւ Մասաչուսեթսի նահանգապետի եւ նահանգի խորհրդարանի անդամների հետ: Մասաչուսեթսը Հայոց Ցեղասպանությունն ու ԼՂՀ անկախությունը ճանաչած նահանգ է: Երեկվա դրությամբ տեղեկություն չկար Միջուկային գագաթաժողովի շրջանակներում Սարգսյանի երկկողմ հանդիպումների մասին:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ