04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Տավուշի դիրքերը` կրակի տակ. տղամարդիկ` զինվորի կողքին

«Դիրքերի  վրա կրակոցները շարունակվում են , բայց գյուղի վրա վերջին օրերին չեն կրակում: Ամեն  դեպքում մենք մարտական ենք տրամադրված»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի ղեկավար Գագիկ Աբազյանը, ում խոսքով` գյուղի տղամարդիկ հանգիստ նստած չեն, այլ ամեն օր բարձրանում են մոտակա դիրքերը և լինում դիրքապահ զինվորի կողքին: «Գյուղի տղամարդիկ իրենց նախաձեռնությամբ գյուղի տարածքում են […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եզդիական համայնքի, ինչպես նաև ողջ ժողովրդի համար այս Նոր տարվա պայծառ տոնը մթագնվեց պատերազմական գործողություններով ու զոհերով: «Հայաստանի ժողովուրդն իր եզդի եղբայրների հետ միշտ կիսում է թե՛ ուրախությունը, […]

Բաքվում խիստ դժգոհ են Թուրքիայից

Ղարաբաղաադրբեջանական սահմանին չորսօրյա պատերազմին Թուրքիայի մասնակցությունը պարզվում է ոչ միայն զինտեխնիկայի, դիվանագիտական հարթակում Բաքվին բացահայտ աջակցության տեսքով է եղել, այլ նաեւ կենդանի ուժերով: Թուրքական Rasthaber պարբերականին տված իր հարցազրույցում ադրբեջանցի քաղաքագետ, Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ հետազոտական կենտրոնի տնօրեն Հեքիմ Ալիզադեն խիստ  դժգոհություն է հայտնել, թե Թուրքիայի աջակցությունը ապրիլյան պատերազմին բավարար չի եղել. «Միայն 3-5 կամավոր է […]

ՀԷՑ-ից զգուշացնում են

Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 20–ին` պլանայինև վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով,հետագայում վթարներից խուսափելու համարկհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 10:30-14:00 Սարի-թաղի 2-6 փողոցները մասնակի և հարակից հանրային բաժանորդները, 10:00-17:00   Նազարբեկյան փ. 31, 31Ա շենքերը, ՀԱ Բ-2 թաղ. 50, 51-61 շենքերը, Նորագավիթ թաղ. 3, 4, 6, 7, 9 փողոցները, 10:30-17:00   Նոր-Նորքի 5-րդ զանգ.` Միկոյան […]

«Ի՞նչ հողեր, ի՞նչ փախստականներ … Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի հանրապետությունը»

Ապրիլի 18-ին ռուսական «Իզվեստիա» պարբերականը մի  հոդված հրապարակեց, որտեղ նշվում է, թե Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն աջակցելու են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բանակցություններում փոխզիջում լինի։  «Իզվեստիա»-ն նաև որոշ մանրամասներ է հայտնել կարգավորման ռուսաստանյան ծրագրից, ըստ որի՝ հարկավոր է Ադրբեջանին վերադարձնել տարածքների մի մասը, խաղաղապահներ տեղակայել, վերադարձնել փախստականներին, օրինականացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ապահովել սահմանների […]

Եթե հայկական ԱԷԿ-ը հզորանա, հնարավոր կլինի էլեկտրաէներգիա մատակարարել սահմանակից երկրներին

Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության համար յհիմնաքարային է լինելու էլեկտրաէներգիայի արտահանման հարցը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ռոսատոմ» պետկորպորացիայի փոխտնօրեն Կիրիլ Կոմարովը: Բանախոսն ընդգծեց՝ հարկավոր է ապագա էներգաբլոկի հզորությունը որոշելու համար հասկանալ, թե  հնարավոր կլինի՞ էլեկտրաէներգիա մատակարարել ոչ միայն Հայաստանին, այլեւ սահմանակից երկրներին: «Միջկառավարական համաձայնագիրը ստորագրված է ու շարունակում է ուժի մեջ մնալ: Երբ […]

Համանախագահները ԵԱՀԿ-ում գերմանական նախագահությանը կներկայացնեն ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր՝ ապրիլի 20-ին, Բեռլինում ԵԱՀԿ-ում գերմանական նախագահությանը կզեկուցեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների առնչությամբ: Այդ մասին գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում։ «ԵԱՀԿ-ում գերմանական նախագահությանը կտեղեկացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առաջիկա բանակցությունների վերաբերյալ»,- գրել է նա:

Ազատել է իր դիմումի համաձայն

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երկու նոր որոշումներ է կայացրել: Նրա առաջին որոշմամբ Վալերիկ Բակլաչյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Մուշեղ Մանասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։

«Պատմելու բան չի, լացս գալիս ա …» /վիդեո/

«Երկու բառով էլ չեմ կարա ասեմ: Անջատեք կամերան, թե չէ հենց սկսեմ խոսել լացս կգա: Ինչ պատմեմ՝ պատմելու բան չի…»,-ասում է Թալիշի բնակիչը, ով այս դժվար պահին միայն հայ մարդու հզորության վրա է հույս դնում: Մանրամասները՝ տեսանյութում:

Նոր գիծ. Ժամանակ

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը թևակոխել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, այսպես ասած, կոնսպիրոլոգիական նոր փուլ: Սա արդեն երրորդ փուլն է: Առաջինը 1994 թվականի հրադադարից մինչև 97-98 թվականների իրադարձություններն էին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածով, և ներիշխանական զարգացումներն էլ իրենց հայտնի ընթացքով ու Տեր-Պետրոսյանի հրաժարականով, այսպես ասած, զգալիորեն գաղտնազերծեցին կարգավորման գործընթացն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված