07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Որքան արժեն Բարաք Օբամայի արեւային ակնոցները

Բրիտանական Daily Mail-ը պարզել է, թե որքան արժեն արեւային ակնոցները, որոնք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրում էր Կուբայում՝ բեյսբոլի հանդիպմանը հետեւելիս։ Ինչպես պարզվել է, Oliver Peoples ապրանքանիշի ակնոցներն արժեն 485 դոլար։ Հիշեցնենք, որ Օբաման, գտնվելով Կուբայում, այցելել էր երկրի ազգային հավականի ու պրոֆեսիոնալ թիմի միջեւ բեյսբոլային հանդիպման։

Անիի համար աջակցություն է անհրաժեշտ. «Ակօս»

Անիի ավերակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառելուն ուղղված աշխատանքներն արդեն 15 տարի շարունակ հետազոտող, գրող Վեդաթ Աքչագյոզը վստահ է, որ Անիի շրջակայքում գտնված 26 եկեղեցիների, Անիի հնավայրը մեկ այլ երես էլ ունի։ «Ակօս» թերթի հետ զրույցում հետազոտողն ասել է. «Հավատում ենք, ու փորձում ենք լույս սփռել դրա վրա: Երկար տարիներ է՝ աշխատում եմ այս նախագծի վրա, […]

Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարարը

Մարտի 24-25-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Միխեիլ Ջանելիձեին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Աղբյուրի փոխանցմամբ մարտի 25-ին կկայանան Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ […]

Դաբաղի կանխարգելման նոր պատվաստանյութն արդեն Հայաստանում է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրած հակադաբաղային պատվաստանյութը մարտի 22-ին Ռուսաստանի Դաշնությունից ուղարկվել է Հայաստանի Հանրապետություն: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հնդկական թերակղզուց տարածաշրջանի երկրներ էր ներթափանցել դաբաղի նոր՝ AG-VII ենթատեսակ, իսկ դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվեց նույն տեսակի դաբաղի հիվանդության դեպք՝ ավելի ուշ հաստատվելով ռեֆերենս լաբորատորիայում: Դաբաղի AG-VII ենթատեսակի կանխարգելման […]

Վթարային ջրանջատում Նոր Նորքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բրյուսելում ահաբեկչական գործողություններից զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների չկան

Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ այս պահի դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների չկան:Այս մասին Ֆեյսբուքի պաշտոնական էջում տեղեկացնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը: Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելի օդանավակայանում մահապարտ-ահաբեկիչները պայթյուններ են իրականացրել։ Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 32 մարդ, վնասվածքներ են ստացել մոտ 230-ը:    

Սկանդալ մտավոր հետամնացություն ունեցող երեխաների մանկատանը /վիդեո/

Համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում երեւում է, թե ինչպես են մանկատանը ծեծում հիվանդ երեխաներին։ Դաղստանում մտավոր հետամնացություն ունեցող երեխաների մանկատան նախկին սաները պատմել են, որ իրենց հետ դաստիարակները դաժան են վարվել, ծեծի են ենթարկել։ Նրանք պնդում են, որ հիմա էլ այնտեղի երեխաները դաժան վերաբերմունքի են արժանանում։ «Սենյակներ կան, որտեղ երեխաները գետնին են քնում, նույն սենյակում […]

350 հայց է ներկայացվել դատարան

Այսօր լրագրողների հետ  քննարկման ընթացքում «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի նախագահ, իրավական փորձագետ Արտակ Զեյնալյանը և իրավական փորձագետ Արա Ղազարյանը խոսել են, որ Հայաստանում նախորդ տարվանից մեկնարկած  վարորդների համար   անվճար իրավաբանական օգնության ծրագրինմասին: Ըստ բանախոսների ծրագրին դիմած 610 վարորդների` 350 դատական  գործերով  120-ի գործընթացներն  ավարտված են և բոլորն էլ ունեցել են վարորդների համար բարենպաստ ավարտ, իսկ մնացած  գործերն  […]

Հնչակյան երիտասարդները Փարիզում ձախողել են ադրբեջանական կեղծ քարոզչության փորձը

Մարտի 20-ին՝ Փարիզում, <<Լամուրէօ>> նվագախումը պատրաստվում էր անցկացնել ադրբեջանական քարոզչության կողմից պատվիրված համերգ՝ նվիրված այսպես կոչված <<Խոջալուի դեպքերին>>: Համերգը պետք է կայանար <<Շանզէլիզե>> թատրոնում: Իմանալով այս մասին, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Փարիզի <<Նազարբեկ>> երիտասարդական միության մի քանի տասնյակ անդամներ ադրբեջանական կեղծ քարոզչության դեմ բողոքելու համար ցույց են անցկացրել թատրոնի շենքի դիմաց և ձախողել համերգի կայացումը: […]

Պետական կառույցների կայքերը պաշտպանված են. փորձագետ

Հայաստանում պետական մարմինների պաշտոնական կայքերը պաշտպանված են տարբեր տեսակի հաքերային հարձակումներից և կիբեռհանցագործություններից: Այսօր այս մասին լրագրողների հետհանդիպման ժամանակ հայտնել է մեդիա- փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Փորձագետը նշել է, որ 2009 թ. դեկտեմբերին ստեղծվեց կառույցը, որն սկսեց պաշտպանել պետական կայքերը, այդ ընթացքում գրեթե միջադեպեր չեն եղել.  «Չնայած հասկանալի է, որ պետական կայքերն ամենաթիրախավորվածն են: Այնպես որ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի