07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Թերացել են /վիդեո/

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, անդրադառնալով ՀՀ  նախագահի վերջին հարցազրույցին, ասաց. ‹‹Այն ուղերձները, որոնք հնչել են, լայն շրջականակներ են ներառում: Դա ուղղված էր ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հանրությանը››:

Կորյուն Նահապետյանն անդրադարձավ նաև  այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրերով աղմկահարույց պաշտոնանկությունների շարքին: Իրենց պաշտոններից ազատվել են բարձրաստիճան զինվորականներ, ինչով է պայմանավորված նման ծանր կադրային հարվածը:

‹‹Դա նշանակում է՝ այդ բարձրաստիճան պաշտոնյաները թերացել են իրենց աշխատանքները կատարելու հարցում: Հենց դրա հիման վրա էլ կայացվել է այդպիսի որոշում››, – ասաց Կորյուն Նահապետյանը:

Վերջինս ընդգծեց՝ եթե պաշտոնատար անձը բարեխիղճ կերպով իր աշխատանքները չի կատարում, ուրեմն պաշտոնանկությունն, այդ պարագայում, լիովին արդարացված է:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=1w-X3m5Sbns

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ