06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ժառանգությունը» ներկայացրել է նոր ընտրական օրենսգրքի իր դիտարկումները

ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպանության համար հետեւողականորեն պայքարող «Ժառանգություն» կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը, քանի որ ընտրելու եւ ընտրվելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: Բացի դրանից, յուրաքանչյուր ընտրություն անմիջականորեն առնչվում է ժողովրդավարական եւ իրավական պետություն կառուցելու հրամայականի հետ: Անհրաժեշտ է արձանագրել նաեւ այն փաստը, որ միջազգային տարբեր […]

Արեւի խավարում է սպասվում

Մոսկվայի պլանետարիումը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ մարտի 9-ին արևի ամբողջական խավարում տեղի կունենա, գրում է РИА Новости-ն։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ խավարումը կերեւա Ասիայի հարավ-արևելքում, Ավստրալիայում, Օվկիանիայում: Ռուսաստանում խավարումը հնարավոր է տեսնել միայն խաղաղօվկիանոսյան մերձափնյա տարածքում: Արևի խավարման ամբողջական փուլի տևողությունը կկազմի 1 րոպե 31 վայրկյան:Սա այս տարվա մեջ արեւի խավարման առաջին դեպքն […]

Երեւանում մեկնարկել են ծառերի էտի գարնանային աշխատանքները

Բարենպաստ պայմաններից ելնելով`մարտի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ծառերի գարնանային էտի աշխատանքները: Գործընթացն իրականացվում է բոլոր ագրոկանոններին համապատասխան`Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համագործակցությամբ` քաղաքապետարանի բնապահպանության վարչության վերահսկողության ներքո: Ներկայում ընթանում են ծառերի ձևավորման, իսկ առանձին ծառատեսակների դեպքում` նաև խորը էտման կամ այսպես կոչված երիտասարդացման աշխատանքներ: Դրանք, ըստ մասնագետների, ծառերի կենսունակության ապահովման տեսակետից պարտադիր միջոցառումներ […]

Տիրամոր բացառիկ սրբապատկերը

Բեթղեհեմի Սուրբ ծննդյան տաճարի Տիրամոր սրբապատկերը միակն է, որտեղ Աստծվածամայրը ժպտում է: Սրբապատկերը գտնվում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան տաճարում` Բեթղեհեմում: Տիրամոր այս սրբապատկերը համարվում է հրաշագործ պտղաբերության, երեխաների դաստիարակության, ընտանիքի օրհնության եւ  լիության հարցերում: Աստվածամայրը ժպտում է մարդկությանը` հավիտենական կյանքի հույս տալով, որ բերում է նրա որդին` Հիսուս Քրիստոսը: Սրբապատկերը տաճարին նվիրաբերվել է ռուսական կայսերական տան կողմից: […]

ՍԱՊԾ-ն կիրականացնի կանխարգելիչ միջոցառումներ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարևան պետություններում` Իրանի Իսլամական Հանրապետությունում, Թուրքիայում և Վրաստանում, արձանագրված մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության դեպքերը և առկա վտանգը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առաջիկայում կիրականացնի կանխարգելիչ միջոցառումներ: Մասնավորապես, նշված հիվանդության հարուցիչի ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու և հնարավորինս արագ հակաժանտախտային պատվաստանյութ ձեռքբերելու նպատակով` ծառայությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության «Կենդանիների առողջության […]

ԱՄՆ կոնգրեսականը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթում զոհված հայերի հիշատակին

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի կողմից իրականացված կոտորածների հետևանքով Սումգայիթում զոհված հայերի հիշատակին: Այդ մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Ներկայացուցիչների պալատում ունեցած ելույթի ժամանակ Կոստան հիշեցրել է, որ այս տարի լրանում է Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի 28-րդ տարելիցը: «Խաղաղ ցույցերը վերածվեցին քաոսի, երբ ադրբեջանցի խռովարարները 1988 […]

Փոխվել է Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը

  «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Աշոտ Քոչարյանին ազատել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է (նստավայրը՝ Բեյրութ) նշանակվել Սամվել […]

Մեքենան սահել է ձորը. Երկու մարդ հիվանդանոցում է

Մարտի 3-ին, ժամը 23.41-ին ՏԿԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Բերդ-Վարագավան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի (վարորդ Գ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի […]

Այս հարցին պետք է լուծում տալ

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր նախորդ տարի մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման, պատրաստի արտադրանքի իրացման, 2016 թվականի մթերման ծրագրերի և ոլորտում առկա խնդիրների քննարկումը: Արդյո՞ք այս տարի ևս խաղողագործները կկանգնեն մեծ խնդիրների առաջ: Եվ վերջապես, […]

Գյուղնախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին մեկ ամսում ավարտին հասցնել վճարումները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հանդիպման նպատակն էր նախորդ տարի մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման, պատրաստի արտադրանքի իրացման, 2016 թվականի մթերման ծրագրերի և ոլորտում առկա խնդիրների քննարկումը: «Անցած տարի լուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի