13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչով է ընտրակաշառքը տարբերվում սովորական կաշառքից /վիդեո/

Այսօր ԱԺ-ում  պետաիրավական հարցերի հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի թեմայով խորհրդարանական լսումներ է կազմակերպել: «Պառլամենտական սերունդ» ՀԿ նախագահ Մեխակ Մխիթարյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց՝  փորձելով հստակեցնել, թե ընտրակաշառքը` որպես չարիք, կարո՞ղ ենք  վերացնել մեր հասարակության միջից: Մխիթարյանն ընդգծեց, որ, ցավոք,  դա է մեր ընտրությունների անբաժանելի  մաս է դարձել ընտրակաշառքը: «Ինչպիսի՞ կարգավորումներ են նախատեսված այդ […]

Կկայանա «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ, թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ` ս. թ. մարտի 26-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Արարողությանը կմասնակցեն մայրաքաղաքի և ՀՀ մարզերի, ինչպես նաև Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան, Շուշիի Լ. Խանդամիրյանի անվան պետական դրամատիկական […]

Բելգիայում ՀՀ դեսպանությունը թեժ գիծ է բացել

Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում և մետրոյում իրականացված պայթյուններից հետո Բրյուսելում ՀՀ դեսպանատանը բացվել է թեժ գիծ ՀՀ քաղաքացիների համար: ՀՀ քաղաքացիները կարող են զանգահարել +32.2.3484406 հեռախոսահամարով: Բելգիայի ճգնաժամային կետնրոնի արտակարգ իրավիճակների հեռախոսահամարը 1771 է: Օդանավակայանում գտնվող ընտանիքի անդամների կամ ընկերների վերաբերյալ հարցումները համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով` +32.2.7537300  

Սպասում են

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի լսումների ընթացքում այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, թե ԸՕ-ն իր մեջ  չի արտացոլում ընդդիմության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկները: Պատգամավորը հիշեցրեց, որ Ազգային ժողովին առաջարկել է 4+4+4 ձևաչափի համագործակցություն, որն իրենից ենթադրում է 4 ընդդիմադիր, 4 քաղհասարակության և 4 իշխանության ներկայացուցչի քննարկում՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: «Ես ցանկանում եմ հասկանալ` որտե՞ղ է գտնվում […]

794 ուսանող ստացավ ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր

Հանրապետության բուհերի 794 ուսանողներ մարտի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացան ուսման վարձի փոխհատուցում։ Հիմնադրամն ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացրել է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Փոխհատուցում տրվել է՝ ըստ 2 առանձին ծրագրերի։ Հավաստագրեր ստացողներից 652-ը պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողներ են, որոնք փոխհատուցում ստանում են մրցութային կարգով։ Վերջիններս […]

Բրյուսելում գտնվող ԱԺ պատգամավորները չեն տուժել

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրել է, որ Բրյուսելում գտնվող ԱԺ պատգամավորները չեն տուժել։ «Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ այսօր մի շարք պայթյուններ են հնչել Բրյուսելում, ինչի հետեւանքով զոհերի թիվը հասել է 50-ի։

Կուսակցություններն ընկնելու են 2 միլիոնանոց ցուցակի վրա և փորձեն համադրե՞լ դրանք. Դավիթ Հարությունյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանական լսումների ըմնթացքում հարց ուղղեց  նախագծի հիմնական զեկուցող, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Զոհրաբյաննի հարցը վերաբերում էր ընտրության մասնակցած անձանց ցուցակների հրապարակման իրավական խոչընդոտցին: «Դուք ասացիք, որ ընտրությունից X ժամանակ անց` հնարավորություն կլինի համեմատել նախապես հրապարակված և ընտրության մասնակցած անձանց ցուցակները: X ժամանակը որքա՞ն է […]

24 ժամում` 300 հարց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 17-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ հրավիրում է Երևանի բնակիչներին քաղաքի խնդիրների մասին երկխոսության: Ամփոփելով նախաձեռնությունը կարելի է արձանագրել, որ Երևանի բնակիչները 24 ժամում քաղաքապետին ուղղեցին շուրջ 300 հարց, առաջարկ ու մեկնաբանություն թե՛ հանրային հրապարակումների, թե՛ անձնական նամակների միջոցով: Բնակիչների հարցերը բազմաբնույթ էին՝ անձնականից մինչև գործնական, ու ընդգրկում էին քաղաքային […]

«Քվեաթերթիկների համար հնարավոր չէ այդքան գույն գտնել»

«Քանի որ Ընտրական օրենսգիրքը պետք է կարգավորի դաշտը, անկախ ելքից` հիշենք, որ Հայաստանում կան հարյուրավոր կուսակցություններ, և եթե մի պահ պատկերացնենք, որ այդ կուսակցությունների գոնե կեսը հայտ ներկայացնի մասնակցելու ընտրություններին, ապա ԸՕ-ը ֆիզիկապես չի կարող ապահովել այդ դաշտը», -այսօր ԱԺ-ում ԸՕ-ի շուրջ քննարկման ընթացքում ասաց  «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը: Քոչարյանը նշեց, որ որ […]

Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին

2010 թվականից առ այսօր՝ այսինքն վերջին 6 տարիների ընթացքում, Սևանա լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 20 սանտիմետրով, ինչն առաջ է բերել բազմաթիվ հարցեր և մեկնաբանություններ, որոնք ըստ էության մնացել են անպատասխան։ Քանի որ բնապահպանական հարցերով զբաղվող քաղաքացիներն ու կազմակերպությունները թերահավատորեն են վերաբերվում Սևանա լճից բաց թողնվող և լիճ մուտք գործող ջրի ծավալների պաշտոնական տվյալներին, ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի