25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արոնյանը հաղթեց Կառլսենին

Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Նորվեգիայում անցկացվող շախմատի գերմրցաշարում: 8-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով հանդիպեց մրցաշարի ընդգծված առաջատար, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Մեր հայրենակիցը  արդեն 31-րդ քայլին հաղթանակ է տարել: Այդպիսով՝ նա հավասարվեց Մագնուս Կառլսենին:  

Բացառիկ վիրահատություն․ բժիշկները վերականգնել են երեխայի դեմքը /վիդեո/

Բացառիկ վիրահատություն է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում։ Բժիշկները բառացիորեն վերականգնել են երեխայի դեմքը։ Երեխային հարվածել էր ձին, թվում էր՝ հույս չկա, սակայն բժիշկներին հաջողվել է փոքր մասերով հավաքել տղայի դեմքը։ Արտյոմը ձիավարությամբ է զբաղվում մեկ տարուց ավելի, թե ինչու է ձին հարվածել իր հեծյալին, հայտնի չէ, տղայի հետ կենդանին կապված էր։ Ձին հարվածել է երեխայի […]

Բաքուն գրավելը հարցի լուծում չէ. ՀՀԿ պատգամավոր

«Հաճախ հնչող տեսակետները, որ հայաստանյան դիվանագիտությունը հրահանգավորվում է Մոսկվայի կողմից, ուղղակի ծիծաղելի են: Հրահանգավորումներ լինում են միայն բանակում: Իսկ ահա մեր պրոֆեսիոնալ դիվանագետները փորձում են ի մի բերել, բալանսավորել աշխարհի գերտերությունների տեսակետները, իսկ դա այնքան էլ հեշտ չէ:Անընդհատ  քննադատում  են  ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին,ով  ահռելի աշխատանք է կատարում՝ հաճախ ոչ հրապարակային»,-այսօր հրավիրված բանավեճ-քննարկման ժամանակ նկատեց […]

Մերձբալթյան երկրներից դեպի` Մեքսիկա

ՀՀ Նախագահի հրամանագրով Արա Այվազյանն ազատվել է Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագայի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):  

Արդյոք կհամախմբվեն նոր կուսակցությունում /վիդեո/

Երկար խմորումներից հետո , ի վերջո, ծնվեց «Համախմբում»-ը: Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից նախաձեռնվող այս  քաղաքական ուժը եղած մոտ 6 տասնյակ կուսակցությունների ցանկում թե որ հորիզոնականում կհայտնվի իր քաղաքական քաշով եւ արդյոք կհաջողվի «Համախմբում» ապահովել դաշտում, որտեղ յուրաքանչյուրը փորձում է մյուսին սեւացնելով «պուպուշ» ընդդիմության ծածկոցի տակ հայտնվել : Համենայնդեպս, ինքը` Օսկանյանը  նշել է՝ այս կուսակցությունը […]

Լեռնային Ղարաբաղի դրոշը՝ Եվրատեսիլի արգելված դրոշների շարքում

Եվրատեսիլ միջազգային հայտնի մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են այս տարվա «դրոշների քաղաքականությունը», ինչը նշանակում է, որ եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացրել է, թե որ եւ ինչ չափերի դրոշներ կարելի է բերել դահլիճ։ Արգելված դրոշների ցանկում է հայտնվել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը: Արգելված դրոշների ցանկում են նաև Բասկերի երկիր իսպանական ինքնավար համայնքի դրոշը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման, Պաղեստինի, […]

Երևանում քաղաքացին գողացված քարտով գումար է կանխիկացրել /ֆոտո/

Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում դրամապանակ գողացած անձի ինքնությունը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 2016 թվականի ապրիլի 8-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:05-14:15-ի սահմաններում, երթուղային ավտոբուսում […]

Իսպանիայի երեք քաղաքներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 27-28-ին Իսպանիայի Կարկախենտ, Ալակուասն և Էլդան քաղաքները պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Կարկախենտի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր 5 քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել համապատասխան ինստիտուցիոնալ հայտարարության ընդունմանը: Ալակուասի քաղաքային խորհրդում հայտարարության քվեարկության ընթացքում ձեռնպահ են մնացել միայն Ժողովրդական կուսակցության (PP) և Ciudadanos-ի պատգամավորները, իսկ Էլդայում միակ դեմ քվեարկած կուսակցությունը Ciudadanos-ն էր: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի