15 Մարտի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ավերակներ են․ Պալմիրան՝ ազատագրումից հետո /ֆոտո, վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սիրիական բանակը ռուս զինվորականների հետ համատեղ ամբողջությամբ ազատագրել են հնագույն Պալմիրա քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից։   Այժմ հրապարակվել են առաջին լուսանկարներն ու տեսանյութը, թե ինչ վիճակում է հնագույն քաղաքը։ Մշակութային կոթող համարվող քաղաքը ահաբեկիչները բառացիորեն ավերակների են վերածել։

Գնդապետի գործը ՄԻԵԴ չուղարկած փաստաբանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել

«Իրավունք և  աջակցություն» հիմնադրամի տնօրեն,«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար   Գագիկ Սարուխանյանը «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ  որ փաստաբան Արա Զաքարյանի պատճառով է, որ ազատամարտիկ, խարդախության համար 6,5 տարի ազատազրկման դատապարտված Վոլոդյա  Ավետիսյանի բողոքը չի հասել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նշենք, որ փաստաբանը բաց էր թողել ժամկետը եւ Վոլոդյա Ավետիսյանի գործով ՄԻԵԴ չէր դիմել: […]

Վրաստանի պաշտպանության նախարարը շնորհավորել է հայերի Սուրբ Զատիկը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է Քրիստոսի Հարության տոնի պատարագին։ Այս մասին գրում է Georgia Online-ը։ Նա շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերին՝ մաղթելով ուրախ Սուրբ Զատիկ։ Նախարարի հետ պատարագին ներկա են եղել նաև պաշտպանության նախարարության այլ բարձրաստիճան այրեր։

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Ժնև

Ժնևում կայանալիք` Սիրիայից փախստականների աջակցությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 29-ին կմեկնի Շվեյցարիա։ Մարտի 30-ին Էդվարդ Նալբանդյանը կուղևորվի Վաշինգտոն՝ ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով։

Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը մարտի 28-ին` ժամը 11:30-ի դրությամբ, բացվել է: Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Որքանո՞վ ենք ապրում պատվիրանների համաձայն

Գարեգին Բ Աամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով, որն այս տարի նշվում է Մարտի 27-ին։ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ պատգամում նշված է. «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Յարեար ի մեռելոց Քրիստոս, Այսօր զդժոխս աւերեալ, Եւ կենդանութիւն պարգեւեցեր Արարածոց քոյով յարութեամբդ» (Շարական): Սիրելի հավատավոր […]

116 ուղեւորով ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել՝ առանց առջեւի շասսիների /վիդեո/

Ղազախստանի օդանավակայանում արտակարգ վայրէջք է տեղի ունեցել։ Առանց առջեւի շասսիների՝ ինքնաթիռը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել։ Foker-100 ինքնաթիռը, որի ներսում 116 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ է եղել, վթարային վայրէջքի է գնացել՝ առջեւի շասսիները չեն բացվել։ Բարեբախտաբար, օդաչուների շնորհիվ ոչ ոք չի տուժել, անգամ օդանավը նվազագույն վնասներ է կրել։  

Ուղիղ նշանառության տակ. ազատվել են հողի հարկից /վիդեո/

«Հատկապես գարնանը` գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ են կրակում գյուղի ուղղությամբ: Այս տարի չեն կրակել ու տա Աստված այդպես մնա: Մեր գյուղը այդ պատճառով ազատվել է հողի հարկից, քանի որ ուղիղ նշանառության տակ ենք ու չենք կարողանում հող մշակել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանը: Նշենք, որ Ներքին Կարմիրաղբյուր համայնքը բավականաչափ […]

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դմիտրի Մեդվեդեւը կայցելի Երեւան

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-8-ը կայցելի Հայաստան` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը: Ինչպես տեղեկացնում է կայքը, Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ծրագրվում է դիտարկել առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերության, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունն ու հեռանկարները: Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում։ ՌԴ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի