10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

  Այսօր` ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Հանդիպմանն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը 2016թ. ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ: Իգոր Նազարուկին հայտնվել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում […]

Նոր մանրամասներ Մարտակերտից. «Արցախպրես»

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը կրակը միակողմանի դադարեցնելու մասին իրականությանը չի համապատասխանում: «Արցախպրես»-ի թղթակից Վանիկ Նովիկովն րոպեններ առաջ Մարտակերտ շրջկենտրոնից հեռախոսով հայտնել է, որ այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժը «ՄՄ-21» Գրադ կայանքներով ու 152-մմ հրետանիով արկակոծում է Մարտակերտ քաղաքը: Վ. Նովիկովի խոսքով, թշնամու հրետակոծությունից շրջկենտրոնում վնասվել են առաձնատներ, ծառեր, ինչպես նաև քաղաքը սնուցող գազատար խողովակներ: «Բնակիչները […]

Ադրբեջանի ՊՆ-ը կեղծ տեղեկություն է տարածել. ԼՂՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է: Ապրիլի 1–ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ավելին՝ նույն հայտարարության տարածումից հետո ՄՄ-21 (“Գրադ”) տիպի հրթիռահրետանային կայանքներից և 152 միլիմետրանոց հրանոթներից արկակոծել հայկական […]

ՀՀ-ն ապահովված է անհրաժեշտ դեղերով և արյան պաշարով. ՀՀ ԱՆ

Առանձին քաղաքացիներ սոցիալական ցանցերում հանդես են գալիս արյունատվություն կազմակերպելու կոչերով։ Այդ առթիվ տեղեկացնում ենք, որ առողջապահական համապատասխան կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյան բաղադրիչներով, նեղ մասնագիտական ներուժով։ Այսմաիսն տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից եւ միառժամանակ բարձր գնահատում  հայաստանյան դեղարտադրողների կողմից  անհրաժեշտ դեղերի  տրամադրումը  և ըստ պահանջի մատակարարումը շարունակելու պատրաստակամությունը։ Այս օրերին նախարարությունն աշխատում է շուրջօրյա […]

ՀՀ եւ Իրանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Այսօր՝ ապրիլի 3-ին Հայաստանի պաշտպանության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: Կողմերը մտահոգություն են հայտնել արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաև քննարկել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:

Սահմանին տիրող իրավիճակը քննարկվել է ՀՀ ԱԺ-ում

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ ապրիլի 3-ին Ազգային ժողովում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների, ինչպես նաև միջազգային խորհրդարանական կառույցներում ընդգրկված պատվիրակությունների անդամներ: Քննարկվել են միջազգային գործընկերների հետ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղիները և սահմանին տիրող իրավիճակի ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը։ Մասնավորապես այն իրողությունը, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, տառապելով […]

Շուտով կհանդիպենք Արցախում. նախկին քաղբանտարկյալը Ֆրանսիայից գալիս է

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում բնակվող նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրառելէ. «Արդեն մի քանի ժամ է ինձ լավ չճանաչող ընկերները զարմացած ինձ հարցնում են – Գևորգ դու իրոք ուզում էս գնալ Արցախ ? Թույլ տվեք հրապարակավ պատասխանեմ այդ հարցին. Ես հայ եմ, արմատներով Մշեցի եմ, ես ավելի քան վստահ ասում եմ, այո գնալու եմ […]

Պուտինը զսպվածության կոչ է արել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հայտարարություն է արել՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։ Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը խիստ անհանգստացած է շփման գծում մարտերի վերսկսման մասին տեղեկություններով, հայտնում է РИА «Новости»-ն։ Վլադիմիր Պուտինը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել, որպեսզի մարդկային նոր կորուստներ թույլ չտրվի։  

ՀՀ ՊՆ-ում ընդունել են օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Հանդիպման ժամանակ ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի վերաբերյալ բրիֆինգ, որի ընթացքում պարզաբանվել է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված ԼՂՀ ՊԲ գործողությունների բովանդակությունը: Քննարկվել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված