22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

«Եվրատեսիլ»-ը փոխել է դրոշների քաղաքականությունը

Եվրոպական հեռարձակողների միությունը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել «Եվրատեսիլ» երգի մրցույթի դրոշների քաղաքականության փոփոխության վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է, որ մի շարք մասնակից պատվիրակությունների հետ կառուցողական զրույցներից հետո մրցույթի կազմակերպիչները որոշում են կայացրել թուլացնել դրոշների քաղաքականության խստությունը և թույլատրել ազգային, տարածաշրջանային և տեղական դրոշների մասնակցությունը ևս:

Նախապես թույլատրված են եղել ՄԱԿ-ի անդամ երկրների, ԵՄ-ի և ծիածանի գույներով դրոշները:

Եվրոպական հեռարձակողների միությունը նաև առաջարկել է ավելի հանդուրժողական մոտեցում այլ դրոշների նկատմամբ, քանի դեռ հանդիսատեսը կհարգի մրցույթի ոչ քաղաքական բնույթն ու դիտավորյալ չի փորձի դրոշներով փակել տեսախցիկների տեսարանը:

Ավելի վաղ նշվում էր, որ մի շարք դրոշներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի դրոշը, արգելվել էր մրցույթին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ