30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն Արցախի արտաքին քաղաքականության գերակայություններից է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր փաստաթուղթ, որի մշակմանը ԼՂՀ-ն չի մասնակցել, կենսունակ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին eadaily.com-ին ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով հարցին` ինչպիսի՞ն է ԼՂՀ դիրքորոշումը «մադրիդյան սկզբունքներ»-ի փաստաթղթի նկատմամբ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է մասնակցի բանակցային պրոցեսին որպես լիարժեք կողմ և իր անմիջական մասնակցությունն ունենա հակամարտության վերջնական […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Ուրազաևն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ղազախական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը: Զրուցակիցները համակարծիք են […]

Արցախի ճանաչման հարցը Սերժ Սարգսյանինն է

Արցախի անկախությունն ընդունելու վերաբերյալ որոշում կայացնողը  Սերժ Սարգսյանն է: «Նախ արձանագրենք՝ ՀՀ-ում այլ երկրների անկախությունը ճանաչում են ԱԳն հայտարարությամբ: Հիշու՞մ եք մի դեպք, որ ինչ-որ երկրի անկախություն ճանաչելիս հարցն ԱԺ-ում դնեն քննարկման: Բայց այս դեպքում այդ փուլերն անցկացրեցին. դա առավելապես PR  նպատակ ուներ արտաքին ու ներքին լսարանի համար», – ասաց  քաղտեխնոլոգը: Փորձագետն ընդգծեց՝ Ռուսաստանի ու […]

Նախագահն ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային: Հանդիպմանը ներկա են եղել նաև Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը և համաշխարհային այդ կառույցի անդամ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: ՀՀ Նախագահը և Սոցինտերնի գլխավոր քարտուղարը ջերմությամբ են հիշել շուրջ մեկ տարի առաջ Երևանում կայացած իրենց նախորդ հանդիպումը, որի ընթացքում բաց և անկեղծ […]

Նոր նշանակում

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Յուրի Հայրապետյանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջից: Նշենք, որ Յուրի Հայրապետյանը մինչ այս եղել է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան:

Պերմյակովի գործով դատակոչված վկաները հրաժարվել են ներկայանալ դատարան

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական քննությունը: Նիստի ընթացքում ներկայացվեցին փորձարարության արդյունքները: Ընթերցվեց փորձարարության արձանագրությունը, որում մանրամասն նկարագրվում են Ավետիսյանների տանը Պերմյակովի իրականացրած գործողությունները: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` փորձարարությունը, որն իրականացվել է ռուսական կողմի դատավարության ընթացքում, պատրաստել է Ավետիսյանների տան նույնությամբ մակետ- տնակ, որտեղ […]

analitik.am կայքի տնօրենին տեղափոխել են դատարան, քննարկվում է նրան կալանքի ենթարկելու հարցը

Քիչ առաջ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է տեղափոխվել analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը: Այս մասին գրում է Shamshyan.com  կայքը: Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ա. Հովհաննիսյանի նկատմամբ, ով կասկածվում է շորթում կատարելու մեջ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

«Բժիշկներն ինձ երկրորդ կյանք են պարգևել». շարքային Արման Ավետիսյան

Մայիսի 6-ին Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեծարման և խրախուսման արարողություն էր։ Պարգևատրվել են ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը կատարած բժիշկներ, Հայրենական մեծ պատերազմի բժիշկ-վետերաններ, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներ։ Միջոցառումը կազմակերպել էին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն։ Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները ծաղիկներ են խոնարհել ԵՊԲՀ-ի Հաղթանակի հուշաքարի մոտ։ ՀՀԿ […]

Գերեզմանատան մոտակա ջրանցքում հայտնաբերվել է դի

Մայիսի 6-ին, ժամը 11.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի գերեզմանատան հարակից ոռոգման ջրանցքում հայտնաբերվել է քաղաքացու դի. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրից դուրս են բերել Վ. Գ.-ի (ծնվ.1966թ.) դին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի