Օրվա կադր

Նախօրեին Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և ներկայիս իրավիճակը: Հարկ է նշել, որ Ստամբուլում ապրիլի 14-15-ին անց է կացվում Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովը, որին մասնակցելու […]
«Վարձկանների գլխաքանակ են իրանք, իսկ մեր մոտ հայի ոգին ա, ու մենք հաղթելու ենք»,-ասում է ԵԿՄ անդամ ազատամարտիկը, ով գտնվում է առաջնագծում: Զինվորական հոսպիտալում բուժվող ժամկետային զինծառայող Արայիկ Գրիգորյանը շատ լավ հիշում է, թե ինչ կատարվեց ապրիլի 2-ին: «Իմ ընկերը՝ Նարեկ Մալխասյանը, գրանատամյոտով (նռնականետ) ոչնչացրեց հակառակորդի ուղղաթիռը և այդ ամենը տևեց միայն 30 վարկյան: Երբ […]
Ապրիլի 14-ը հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է: Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914 թվականին, ՀՀ Սյունիքի մարզի Լոր գյուղում: Յուրօրինակ ավանդույթ է դարձել՝ Համո Սահյանի ծննդյան տարեդարձը նշել իր ծննդավայրում: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ բանաստեղծի ծննդյան 102-րդ տարեդարձի առիթով, մի խումբ մտավորականներ այցելել են նրա ծննդավայր, որտեղ գտնվում է Հ. Սահյանի տուն-թանգարանը: Սյունիքի […]
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի ուղղաթիռների անձնակազմերը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարության 71-րդ տարեդարձի կապակցությամբ նախապատրաստվում են Երեւանում հանդիսավոր միջոցառումների շրջանակներում անցկացվելիք ավիաշոուին: Ինչպես տեղեկացրնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ռազմական ավիացիոն տեխնիկայի բոլոր նմուշներն սպասարկված են եւ փոխադրված շահագործման ամառային ռեժիմի: Պլանային վարժանքների ընթացքում Մի-24Պ եւ Մի-8ՄՏ հարվածային եւ փոխադրական […]
Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը դրական է համարում նախկին եւ ներկա նախագահներ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի հանդիպումը: «Քանի որ ես աշխատել եմ և՛ Տեր Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի և՛ Սերժ Սարգսյանի հետ, շատ ոգևորված եմ զգում ինձ, երբ նախագահներն այս օրհասական պահերին հանդիպում են: Անկախ հանդիպման արդյունքից՝ հասարակությունը ոգևորվում է», – Henaran.am-ի հետ զրույցում […]
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Երևանի մետրոպոլիտենի վաստակաշատ աշխատակիցներին և մետրոպոլիտենի հիմնադրման 35-ամյակի առիթով մայրաքաղաք այցելած «Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամներին: Ողջույնի իր խոսքում քաղաքապետը նկատել է, որ 35-ամյա մետրո ունենալն իրադարձային է ոչ միայն մետրոյի աշխատակիցների, այլև ողջ հասարակության համար: «Մետրոն, իր կարևորագույն նշանակությունից բացի, հանդիսանում է նաև աշխարհի ցանկացած քաղաքի զարգացածության խորհրդանիշ: Հատկապես խոշոր քաղաքների կյանքում այն […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ իր «ուղիղ գծի» ժամանակ պատասխանել է նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին։ Պուտինն ասել է, որ Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի բացառապես քաղաքական ճանապարհով, երկու կողմերի փոխզիջումներով։ «Սա շատ զգայուն հարց է, եւ մենք դրան պետք է մոտենանք հայտնի բժշկական մոտեցումով՝ չվնասել»,- ասել է նա։ Պուտինն ասել է, որ Ռուսաստանն […]
«Երկրապահ կամավորական միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել է. «Հայ ժողովուրդը դատապարտված ա էս հողում ապրելու, պետք է ապրի որպես հավատացյալ: Ինձ համար շատ հպարտանալու ա, որ էսօր սաղ հելան ոտի: Բոլոր նախարարների, ղեկավարների էրեխեքը, հորս արև, առաջնագծում կռվում են: Էս անկախությունը մերն ա, թուրքը, սաղ աշխարհն էլ, որ ուզի, չի կարա մեզնից տանի: Մեր […]
Արմինե Մելքոնյանը Ֆեյսբուքյան հանրագրում նշում է. «Ադրբեջանին զինում է Հայաստանը: Զինում է տառացիորեն, իսկ մենք ընկել ենք ռուսի մեջ բարեկամ ու թշնամի ենք ման գալիս: Ամռան դեռ առաջին ամսվանից հասկանում ենք,որ Անթալիայում բոլոր հյուրանոցների մեծ մասը հայերով է զբաղեցված: Հասկանում ենք, որ զարգացնում ենք Թուրքիայի տնտեսությունը, մի երկրի, որը զինում է Ադրբեջանին: Հասկանում ենք, ու ոչ մի […]