03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Բոլորը մոռանում են, որ Մոսկվան վերցրել Ղարաբաղը և հանձնել է Ադրբեջանին. Յարոմիր Շտետինա

Չաջակցել Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին, նշանակում է աջակցել խորհրդային դաժան ազգային քաղաքականությանը: Դեռևս ապրիլի 13-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ նման կարծիք էր հայտնել Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող, ազգությամբ չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան: Հայաստան և Լեռնային Ղարաբաղ իր այցելության մասին և ղարաբաղյան հակամարտության մասին «Արմենպրես»-ը զրուցել է եվրապատգամավորի հետ: Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղաաբաղի վերաբերյալ […]

Ռուբլու գինը մնացել է ամփոփոխ

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է  66  լումայով`  դառնալով 480.58  դրամ, եվրոն արժեւորվել է`1.23 դրամով`  դառնալով  546.52 դրամ: Ռուսական ռուբլու գինը մնացել է ամփոփոխ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  480.58  Եվրո 546.52  ՌԴ Ռուբլի 7.34

Կենտրոնական հոսպիտալում գտնվում է 53 զինծառայող. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ներկայիս դրությամբ իրենց բուժում են ստանում 53 զինծառայողներ, որոնցից  2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երեքինը՝ ծանր: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:  

Հերթը ձերն է, պարոնայք

Ծանր ջրբաժանի առաջ ենք կանգնած: Ով կարողանում է տեսնել՝ կտեսնի: Հիմա ավելի, քան ապրիլի սկզբին, միասնություն է պետք: Ապրիլի սկզբին միասնությունը եկավ ներքևից. հերթը ձերն է՝ պարոնա՛յք, հիմա միասնությունը պիտի վերևից գա: Դրսի դեմ ամուր մեջքով են կանգնում: Անկարող, մակերեսային, թաքնվող, որևէ լեզվով չխոսացող, որևէ լեզվով միտք չունեցող, ձևի մեջ երբեք բովանդակություն չդնող, բովանդակություն ստեղծելու […]

Կառավարությունը հաստատեց ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016թ. ծրագիրը

Այսօր՝ ապրիլի 21-ին կառավարությունը հաստատեց ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016 թվականի ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: «Ծրագրի շրջանակում նախատեսվում է համապատասխանության կամավոր գնահատման համակարգի օրենսդրական դաշտի հիմնում, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքի որակական ցուցանիշների բարձրացում»,-  նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարի փոխանցմամբ՝ իրականացվելու է նաև չափումների միասնականության ապահովման ոլորտում միջազգային ցուցանիշներին համապատասխան հետևելի […]

Հայաստանը դիրքերը բարելավել է․ հրապարակվել է «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցը՝ մամուլի ազատության վերաբերյալ։ Այս տարվա զեկույցի համաձայն՝ Հայաստանը 4 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը։ Այս տարի Հայաստանը 74-րդ տեղում է, իսկ նախորդ տարի 78-րդում էր։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանում տպագիր լրատվամիջոցները բազմազան են, հետաքննական լրագրությունը բավական զարգացել է, սակայն հեռարձակվող զլմ-ներում միակարծությունը շարունակվում է։ Զեկույցի համաձայն՝ […]

Լավրովը Հայաստան է գալիս կոնկրետ առաջարկներով /վիդեո/

Այսօր կեսօրն անց Երեւանում կլինի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՄԽ համանախագահող երկրներից ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ուղերձները պաշտոնական մակարդակով հայտնի կլինեն թերեւս միայն ամենաբարձր մակարդակներում: Մինչ այդ հանրային-քաղաքական շրջանակներն ու մամուլը շարունակում է վերլուծել. Ղարաբաղաադրբեջանական սահմանին 4-օրյա պատերազմին հետեւած մոսկովյան միջամտությամբ հրադադարից հետո ԼՂ կարգավորման շուրջ տարատեսակ ազդակներ են շրջանառվում մասնավորապես ռուսական մամուլում: Ինչ է բերում […]

Նախագահը շնորհավորել է Ռոբերտ Էլիբեկյանին` ծննդյան 75-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: «Դուք արվեստագետների այն սերնդի ներկայացուցիչներից եք, ովքեր դեմ գնալով ժամանակի կարծրատիպերին, նոր էջ բացեցին հայ կերպարվեստի պատմության մեջ: Լինելով հայ գեղարվեստի վարպետների արժանավոր հետևորդը և Ձեր ընտանեկան նկարչական ավանդույթների շարունակողը՝ Դուք կարողացել եք կերտել գույների ու ձևերի […]

Այս գիշեր գրանցվել է հրադադարի խախտման 16 միջադեպ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 16 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության […]

Դին բերեցին, ճանաչեցինք, ինքն է, մեր էրեխեն է. Հայկական Ժամանակ

«Ադրբեջանից փոխանցված դին բերեցին, մենք ճանաչեցինք, ինքն է, մեր էրեխեն է».  Ստեփանակերտի դիահերձարանի մոտից մեզ հայտնեց անհետ կորած Արգիշտի Գաբոյանի հորեղբայրը՝ Սեյրան Գաբոյանը: Մեր հարցին՝ դին խոշտանգվա՞ծ է, թե ոչ՝ Գաբոյանը պատասխանեց, որ կարող է ասել միայն, որ մարմնի բոլոր մասերը տեղն են, դին ճանաչելի է, սակայն մյուս հարցերը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը: Գաբոյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի