Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց վNorway Chess մրցաշարի առաջին տուրում: Նորվեգական Ստավանգեր քաղաքում մեկնարկած շախմատային մրցաշարի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Վեսելին Թոփալովն էր: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Նիլս Գրանդելուիսը: Մրցաշարը կանցկացվի ապրիլի 19-29-ը։ Ապրիլի 23-ն ու 26-ը կլինեն հանգստյան օրեր։