«Արթնացի՛ր, աշխա՛րհ» /վիդեո/

Սերժ Սարգսյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին։ «Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ. Միհրան Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում։ Պողոսյանը, նշենք, հայտնվել էր օֆշորային լուրջ սկանդալի մեջ, ապա […]
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ավանդույթի համաձայն այցելել է Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին: Նրանց թիվը, ցավոք, տարեցտարի նվազում է, և այսօր մայրաքաղաքում բնակվում է ցեղասպանությունը վերապրած 3 մարդ՝ Սիլվարդ Ատաջյանը, Անդրանիկ Մաթևոսյանը, Մարգարիտա Մխիթարյանը: «Ամեն տարի ավանդույթի համաձայն մենք այցելում ենք Մեծ եղեռնը վերապրած […]
Ամերիկահայերը Պահանջում են Արդարություն` Հայոց Ցեղասպանության 100+1րդ Տարելիցին, Արդարության Հանրահավաքին Նախատեսվում է 25 հազար Մարդու Մասնակցություն Ի՞ՆՉ է Նախատեսված: Համայնքային հանրահավաք` նշելու Օսմանյան Կայսրության կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության 100+1րդ տարելիցը, ոգեկոչելու 1.5 միլիոն զոհերի հիշատակը, եւ պահանջելու Թուրքիայի կառավարության գործած հանցանքի ճանաչում ու արդարության վերականգնում: Այս զանգվածային ձեռնարկի ժամանակ, որ Ապրիլի 24ին ողջ Կալիֆորնիայից կհամախմբի […]
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումում. Հարգարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հերթական գլոբալ ֆորումի անցկացումը եւս մեկ անգամ վկայում է, որ ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ մեծագույն եւ ծանրագույն հանցագործություն, վաղեմության ժամկետ չունի: Մանավանդ աշխարհը դեռեւս պարտք ու ասելիք ունի այդ հանցագործության վկաներին` նախեւառաջ հայոց ցեղասպանությունը վերապրածներին, հոգու […]
««Իսլամական պետության» կամ «Ալ Կաիդայի» նման ահաբեկչական կազմակերպություններն ամենալուրջ սպառնալիքներն են Արեւմուտքի համար»,-այս մասին նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գերմանիա կատարելիք այցի նախօերին Bild թերթին տված հարցազրույցում: «Իսլամական պետության» կամ «Ալ Կաիդայի» նման խմբավորումների ահաբեկիչները ամենալուրջ սպառնալիքն է, որին մենք դիմակայում ենք»,- ասել է նա՝ նշելով, որ իսլամիստների դեմ պայքարը «բարդ է մի շարք պատճառներով»: […]
«Որպես քրիստոնյա մենք պետք է խաղաղվենք և մեր մեջից հանենք չներելու հոգեբանությունը, որը արդեն 101 տարի տանջում է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեթերապևտ Արմեն Ներսեսյանը: «Մի կին ինձ գրել էր՝ ես թուրքերին ատում էի, որովհետև տատիս եղունգները քաշել են: Նարեկի աղոթքները լսելուց հետո սկսեցի խղճալ նրանց: Ատելությամբ մենք մեզ հիվանդացնում ենք»,-նշում է հոգեթերապևտը: Մանրամասները՝ տեսանյութում:
1990թ. ապրիլի 20 – Մենք միանում ենք ամբողջ աշխարհի հայերին, քանի որ հիշում ենք Օսմանյան կայսրության ղեկավարների ձեռքերով 1915-1923 թթ. կատարված սարսափելի ջարդերը: Ջորջ Բուշ 1918թ. մայիսի 11- Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն Էր, եւ Թուրքիայի դեմ գործելու ձախողումը նրա մեղքերին թողություն տալն է… ձախողում, որ հիմնովին առնչվել է թուրքական սարսափների հետ՝ նշանակում է, որ […]
Նախորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Comedy Club-ը հատուկ տեսահոլովակ էր թողարկել։ 5:30 րոպեանոց տեսահոլովակում Comedy Club-ի և TNT հեռուստաալիքի հայտնի դեմքերը ներկայացնում են Հայոց ցեղասպանության դաժան իրադարձությունները:
Ս.թ. ապրիլի 24–ին, ժամը՝ 17:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր մուտքի մոտ /Ազատության հրապարակի կողմից/, ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի, օպերային թատրոնի երգչախմբի կողմից կներկայացվեն հոգևոր երգեր: Հիշատակի և ոգեկոչման երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի և Մակար Եկմալյանի ստեղծագործություններից: Գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան, խմբավար՝ Զոյա Կարապետյան: Ազատության հրապարակում տեղի […]