Իսկական ու անիսկական գեներալներից
Փողը և իշխանությունը փչացնում են մարդուն՝ ոչ բոլորին, բայց գերակշռող մասին: Դա գրեթե նույն հիվանդությունն է, ինչպես թմրամոլությունը, խաղամոլությունը, ալկոհոլիզմը և մնացյալ մոլությունները: Այն ճահճի նման քաշում տանում է, կործանում, ոչնչացնում մարդկային ամեն ինչ՝ խիղճ, պատիվ և ամոթի զգացում: Նրանք փոխվում են, փոխակերպվում, դառնում ագահ, անկուշտ, անխիղճ, ինքնասիրահարված, ինքնավստահ, ինքնագոհ, մեծամիտ, լկտի, հղփացած՝ մի խոսքով […]





































