Մալարիայի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարի ապրիլի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է Մալարիայի համաշխարհային օրը: Թեև 2000 թվականից սկսած աշխարհում մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, սակայն այն շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից, քանի որ հարյուրավոր երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր հայտարարեց, որ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը հասել է 2015 թվականին իր առջև դրված […]