14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

ԱԺ էթիկայի հանձնաժողովը որոշել է՝ Մհեր Սեդրակյանը թույլ է տվել էթիկայի խախտում

Այսօր ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի ղեկավար Խոսրով Հարությունյանը նշել է՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը թույլ է տվել պատգամավորի էթիկայի կանոնակարգի խախտում։ «Մենք եկել ենք այն եզրակացության, որ այդ հայհոյանքի  փաստը չենք համարում հաստատված, գոնե մեր պատգամավորների ու այս շփումների ընթացքում ձեռք բերված հիմքերի հիման վրա։  Արձանագրում ենք, որ լրատվամիջոցը […]

Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի ԼՂՀ-ն

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը։ Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության Նախագահը նախապես կտեղեկացնի […]

Ֆրանսիական գարուն. Օլանդը վտանգավոր փորձության առաջ է կանգնած

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մտոքով անգամ չէր անցնում, որ աշխատանքային օրենսդրությունում բարեփոխումներ իրականացնելու առաջարկության պատճառով   բողոքի հզոր ալիքի դեմ առ դեմ կկանգնի: Աշխատանքային օրենսդրության բարեփոխումների դեմ ուղղված բողոքները սկսել են մարտի 9-ից, իսկ մարտի 31-ին վերածվել են զանգվածային ցույցերի, երբ պաշտոնական տվյալներով, փողոց էին դուրս եկել ավելի քան 390,000 մարդ, չնայած կազմակերպիչներն հայտնում են, որ […]

Կառավարությունը հաստատել է «Արցախը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ եզրակացությունը, ոչ թե օրինագիծը. Գոհար Պողոսյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը, անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին պարզաբանում է. «Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների հարցումների՝ պարզաբանում եմ, որ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է ԱԺ երկու պատգամավորի «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ հստակ ասված է, որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի […]

Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին ընդունել է ԼՂՀ նախագահը

Նախագահ Սահակյանը ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց […]

Դավութօղլուն հեռանում է

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարին կուսակցության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրելու՝  հեռանալու է նաև վարչապետի պաշտոնից, հայտնում է РИА Новости-ն։  Դավութօղլուն հայտարարել է, որ դա իր որոշումն է եղել։ Նշվում է նաեւ, որ Թուրքիայի հաջորդ վարչապետի անունը հայտնի կդառնա մայիսի 22-ին՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում։ […]

Մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը զինծառայության ստաժում կհաշվարկվի կրկնակի չափով. ԼՂՀ ԱԺ

Այսօր մայիսի 5-ին  տեղի է ունեցել 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ԼՂՀ Ազգային ժողովը ընդունել է մի շարք որոշումներ եւ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծեր: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, կսահմանվեն տրանսպորտային […]

Սիսիանում բողոքում են «թուրքի խանութի» դեմ

Մի խումբ երիտասարդներ երեկ հավաքվել էին Սիսիանի կենտրոնական հրապարակում եւ իրենց մտահոգությունն էին արտահայտում օրերս, ինչպես իրենք ասացին, քաղաքում «թուրքի խանութ» բացվելու համար: Նրանք նշեցին, որ դեմ չեն մարդկանց` սեփական բիզնես վարելու եւ իրենց ընտանիքը պահելու հանգամանքին, բայց մտավախություն հայտնեցին, որ Սիսիանում արդեն ձնագնդի արագությամբ տարածվում է «քաղաքում թուրքի խանութ կա» խոսակցությունը, եւ մարդկանց պետք […]

ՀՀ 11 քաղաքացիներ աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկվել ՌԴ-ում. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ինքնիրավչության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է աշխատանքային թրաֆիքինգի դեպք: Մասնավորապես՝ ձեռք են բերվել բավարար տվյալներ առ այն, որ ՀՀ 11 քաղաքացիներ աշխատանքային շահագործման են ենթարկվել ՌԴ Մուրմանսկ և Կիրովսկ քաղաքներում։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության […]

Ինչպիսի՞ քրիստոնյա ենք մենք այս պահին

«Ի՞նչ է մեր քրիստոնեական ինքնությունը, եթե ոչ երկար ճամփորդություն՝ անվստահությունից դեպի ամուր հավատք, որի մասին կարող ենք վկայել մեր առօրյա կյանքով»,- ասել է Սրբազան Ֆրանցիսկոս պապը: Սիրելիներ, եթե մենք իրապես չխորանանք Աստվածաշնչի ճշմարտությունների մեջ, չհասկանանք, թե ինչ է ուզում մեզանից Աստված, որպեսզի մեզ արժանացնի փրկության, ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր սեփական ինքնությունը: Յուրաքանչյուրիս կյանքը Աստծո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված