13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Սպայակազմի զինծառայողները 200 000 դրամի փոխարեն կստանան 150 000 դրամ

ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ այն զինծառայողներին, որոնց հաշմանդամության խումբը վերափորձաքննության արդյունքում 2-րդից ճանաչվել է 3-րդ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից որոշակի դրամային աջակցություն ստանալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում […]

Ինձ չհասկացողներ, չկամեցողներ, մաղձի մեջ տապակվողներ, նստեք և սպասեք, Ձեր հետևից կգան․ Զարուհի Նախշքարյան

Ինձ չհասկացողներ, չկամեցողներ, մաղձի մեջ տապակվողներ, նստեք և սպասեք, Ձեր հետևից կգան, ֆեյբուքյան էջում գրել է Զարուհի Նախշքարյանը, որի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ երեկ դադարեցվեցին։ Նա նաև դիմել է իրեն դատավորի բարձր առաքելությունը վստահողներին։ «Շնորհակալություն եմ հայտնում իմ անփոխարինելի ներկայացուցիչներին՝ Ռուբեն Մելիքյանին և Սիրանուշ Սահակյանին, գործընկերներիս, փաստաբաններին և լրատվամիջոցներին, իմ ուժերին հավատացողներին և ինձ դատավորի բարձր […]

Փորձ է արվում արցախցիներին համոզել, որ կարելի է ադրբեջանցիների հետ ճիշտ համագործակցել ու տնտեսական արդյունք ակնկալել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի այս առանձնահատուկ ծանր փուլում ուշադրություն դարձրեք այն գործիչներին, դերակատարներին, ովքեր ուղղակի, անուղղակի քարոզում են Ադրբեջանի հետ համագործակցություն: Դա, բնականաբար, հնչեցվում է «հանուն Արցախի» գաղափարախոսության տակ, բայց խորքում ադրբեջանական ինտեգրացիայի ապահովումն է: Խնդիրը ոչ թե ադրբեջանցիների հետ տարբեր հարցերով հանդիպում-բանակցություններին է վերաբերվում, այլ կոնկրետ այն հանգամանքին, […]

Խաղաղություն Հայաստանի համար, ոչ թե՝ Հայաստանի հաշվին. Վահե Հովհաննիսյան

Այսօրվա Հայաստանը սև արկղ է, որի մեջ և շուրջ ընթանում են ծայրահեղ վտանգավոր պրոցեսներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ՝ աղետ բերելու։ Տագնապահարույց ձևակերպումներ են գալիս Ադրբեջանից, Ռուսաստանից, Իրանից, Արևմուտքից։ Այդ սև արկղի մեջ 3 մլն մարդ է՝ մեր բոլորի ընտանիքները։ Այս պրոցեսը պետք է կանգնեցնել։ Դեռ հնարավորություն կա։ Ն. Փաշինյանը Հայաստանի անունից ներքաշվել է «խաղաղության պայմանագրի» […]

Գյումրիի փոխքաղաքապետ կնշանակվի Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը․ «Իրավունք»

Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն` ՔՊ-ական պատգամավորի մանդատ վերցրած Դավիթ Առուշանյանից հետո փոխքաղաքապետի թափուր մնացած պաշտոնին կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Վահագն Մկրտչյանը: Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ 28-ամյա Վահագնը Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է: Մինչդեռ ոչ վաղ անցյալում այս իշխանությունը` յուր առաջնորդով, պնդում էր, թե վերջ է դրվելու պետական […]

Իշխանականները տրամադրված են այս նստաշրջանը հանգիստ «անցկացնել»․ «Ժողովուրդ»

ՔՊ խմբակցությունը, ԱԺ նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, երեկ փակ հանդիպում է արել ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկումը բավականին կարճ է տեւել՝ մոտ 1 ժամ: Ինչպես մեր աղբյուրները հայտնեցին, պասիվ հանդիպում է եղել, արտառոց միջադեպեր չեն գրանցվել, նաեւ մասնակիցներն են քիչ եղել: ՔՊ-ականները հիմնականում պատրաստվել են այսօրվա ԱԺ նիստին, որոշել են քվեարկությունների հարցը, ով ինչ է […]

Նախարարի զանգ-նամակ-խնդրանքը տեղ է հասել․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունը ի սկզբանե ներքին որոշում է ունեցել՝ ե՛ւ դատավոր Զարուհի Նախշքարյանի, ե՛ւ դատավորների միության փոխնախագահ, դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու մասով: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը իր նեղ թիմի մոտ անկեղծացել է, թե նպատակ չունի Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնել: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Կարեն Անդրեասյանն, […]

Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում տարբեր տեղաշարժեր են տեղի ունենում․ «Փաստ»

Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում տարբեր տեղաշարժեր են տեղի ունենում: Ավելին, Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո պաշտոնական ցավակցությունից, հումանիտար օգնություն ուղարկելուց, ԱԳ նախարարի այցից հետո այս հարցում գնալով նոր բնագծեր են «նվաճվում», թեպետ՝ առավելապես միակողմանի: Ի մասնավորի, արտգործնախարարության մեր աղբյուրը փոխանցում է, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան 69-րդ […]

Փաշինյանը կնոջ և որդու ուղեկցությամբ այցելել էր Գյումրի՝ «պերաշկի», եգիպտացորեն ու ձվածեղ ուտելու․ «Հրապարակ»

Կիրակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ եւ որդու ուղեկցությամբ այցելել էր Գյումրի՝ «պերաշկի», եգիպտացորեն ու ձվածեղ ուտելու։ Նույն օրը եղել էին նաեւ Լոռիում ու Տավուշում, որտեղ էլ վառարանի վրա կարտոֆիլ էին խորովել-կերել։ Այցի նպատակների մասին ոչինչ չհայտարարվեց, հասկացվեց, որ գաստրոլոգիական շրջագայություն էր՝ հավանաբար, հասարակ սննդի կարոտից դրդված։ Աննա Հակոբյանը, մասնավորապես, իրենց Գյումրիի այցից լուսանկարներ էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի