22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Իշխանությունն այդ քայլը կանի նաև PR-ի համար»

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը որոկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց՝  լիահույս է և կարծում է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ   իշխանությունն ու ընդդիմությունը  դեռ համաձայնության կգան: Անդրադառնալով այս  դիտարկմանը` քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ես մի քիչ թերահավատ եմ վերաբերում այն հանգամանքին, թե կարող է կոնսենսուս լինլ ԸՕ շուրջ: Ընդդիմության  ու իշխանության միջև […]

Թուրքերի մեջ տարածվել է «Եհովայի վկաներ» դավանանքը. բացահայտում

«Հատկանշական է, որ Թուրքիայում գնալով ավելանում են «Եհովայի վկաներ» կրոնական ուղղության ներկայացուցիչները: Ու դա հենց թուրքերի մեջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Թուրքագետը օրերս եղել է Թուրքիայում ու շփվել տարբեր մարդկանց հետ: «Ամուսինը դիմել էր դատարան, որ բաժանվի կնոջից: Երկուսն էլ թուրքեր էին: Ամուսինը որպես պատճառ նշել էր, որ կինը «Եհովայի վկա» է […]

Քաղաքապետը 4 տեղակալների մասին. պարտադիր է

«Երեւան քաղաքի 2016թ. բյուջեն հաստատվել է ծախսերի հնարավոր կրճատմամբ»,-այս մասին այսօր` հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասել է  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «2015թ. երբ բյուջեն քննարկում էին, այն մեծ ծախսերը, որոնք կային, մեր հնարավորությունների սահմանում արդեն կրճատել ենք, իսկ ինչ մնում է 2016թ. բյուջեին, արդեն հաստատվել է, ինքը մինիմալ է հաստատաված եւ այն ծրագրերը, որոնք […]

Բակո Սահակյանը Բելգիայում հանդիպել է ակադեմիական շրջանակներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին «Fondation Universitaire» կազմակերպությունում հանդիպում է ունեցել Բելգիայի ակադեմիական շրջանակների հետ: Նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին ու դրանց հետեւանքներին եւ տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել բարձրացված հարցերին: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել նման հեղինակավոր հաստատությունում […]

Օդանավ է ընկել բնակելի տան վրա

Առնվազն երկու մարդ է զոհվել, երբ փոքրիկ օդանավը ընկել է Քալիֆորնիա նահանգի Հոթորն քաղաքում բնակելի տան վրա, հայտնել է ABC7 հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ վթարի վայրում հայտնաբերվել են երկու մարդու մարմին: Սկսված հրդեհը ոչնչացվել է: Նախնական տվյալներով տան բնակիչներից ոչ մեկը չի տուժել:

Սերժ Սարգսյանը Ռուսաստանի դեսպանատուն է գնացել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան բոլոր աշխատակիցներին, տոնի առթիվ մաղթել բարօրություն եւ բարգավաճում Ռուսաստանի ամբողջ ժողովրդին: Հանրապետության նախագահը դիտել է դեսպանության աշխատակիցների կողմից տոնի կապակցությամբ պատրաստված հատուկ մշակութային ծրագիրը: Նախագահը տոնի առթիվ նաեւ շնորհավորական […]

Ալվինան 8-ից 10-ը տարեկանում Ադրբեջանի գերին էր.սարսափելի մղձավանջի զոհերը/վիդեո/

Ասյա Ավագյանը , ով անցել է հոգեբանական բազում դժվարությունների միջով օգնություն է հայցում: Նրա դուստրը 8-ից 10 տարեկան հասակում Ադրբեջանում գերի է եղել: Հազար փորձության դիմացած կինը այլևս չի դիմանում: « Նոր Գուղում եմ ապրում` Աբովյանի տարածքում:Վարձակալությամբ`  երկու տարի ջուր , լույս չկա, տան տերը ուզում է վաճառել իր տունը ու ես չգիտեմ ինչ անեմ…երկու տարի առաջ հող […]

Գերուն տարել են հոգեբուժարան. Առավոտ

Հայաստանը երեկ Ադրբեջանին է հանձնել Գաթիբա Իբրահիմ-գըզը Ալեքպերովային: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի գերինե­րի, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձ­նաժողովը: 1977 թվականին ծնված Ալեքպերովան հունիսի 7-ին հա­տել էր հայ-ադրբեջանական սահմանը եւ Տավուշի մարզի Մեհրաբի հատվածում անցել Հայաստանի տարածք: Սկզբում Բաքվում հերքում էին Ալեքպերովայի Ադրբեջանի քաղա­քացի լինելու փաստը, իսկ ավելի ուշ հայտարարեցին, թե նա […]

Նոր նշանակում. Ժողովուրդ

Ավելի քան երեք ամիս է, ինչ ՀՀ նա­խագահի վերահսկողության ծառայու­թյան նախկին պետ Հովհաննես Հով­սեփյանը ղեկավարում է կառավարու­թյանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, սակայն դեռ չի հասց­րել ամբողջացնել ՊԵԿ կառուցվածքը: «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ ՀՀ ՊԵԿ միջազգային համագոր­ծակցության վարչության պետի պաշ­տոնում նշանակվել է Հրանտ Գրիգորյանը, իսկ ֆինանսահաշվային վար­չության պետի պաշտոնում նշանակ­վել է Մարգիս Իսրայելյանը: Իսկ ՊԵԿ- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի