22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը ցավակցել է Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Համբարձումյանների եւ Հովհաննիսյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ երգի անզուգական կատարող Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ:

«Լինելով ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ եւ երախտավոր, մեր ժողովրդի հույզերի ու ապրումների կրող եւ թարգման՝ Օֆելյա Համբարձումյանն իր երկարատեւ եւ բուռն ստեղծագործական կյանքով նոր մակարդակի բարձրացրեց հայ երգը:

Տասնամյակներ շարունակ համաժողովրդական մեծ սեր վայելող նրա կատարումները հիացրել ու ոգեշնչել են հայրենի հանդիսատեսին, հայ մնալու ուժ ու կորով հաղորդել սփյուռքի մեր հայրենակիցներին:

Խորին ցավակցություն եմ հայտնում մեծանուն երգչուհու ընտանիքին, հարազատներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ