04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Վանոյի Արտակ»-ը հացադուլ է հայտարարել

«Վանոյի Արտակ» մականվամբ հայտնի Արտակ Գալստյանն այսօր՝ հունիսի 13-ին, հացադուլ է հայտարարել: Այս մասին   տեղեկացանք  նրա պաշտպան Սուսաննա Սարգսյանից :

Պաշտպանը նշեց, որ Արտակ Գալստյանը բողոքում է իրեն՝  հատուկ խցից կլոր խուց տեղափոխելու դեմ:

Նշենք, որ Արտակ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում՝ ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի շորթում) եւ 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը):

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Արտակ Գալստյանը ձերբակալել է 2015թ. աշնանը analitik.am կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում եւ կազմակերպում է ինչպես«analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ