06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սարսափելի իրավիճակ Գերմանիայում․ կան զոհեր /ֆոտո, վիդեո/

Գերմանիայում՝ Բավարիայի շրջանում, սարսափելի ջրհեղեղների արդյունքում առնվազն 3 հոգի է մահացել։ Ջրհեղեղներն այնքան ուժեղ են, որ մարդիկ չեն կարողանում տնից դուրս գալ, փողոցները գետերի են վերածվել։ Այս պահի դրությամբ՝ այլ զոհերի, վիրավորների կամ անհետ կորածների մասին չի հաղորդվում։ Հեղեղների արդյունքում ավելի քան 9 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հունիսի 3-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կաշեգործների, Բունիաթյան, Լազոյի Կարա-Մուրզայի փողոցների, Արշակունյաց պող. 1-ից-39 կենտ, 18-ից-42 զույգ համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Բրյուսովի փող. 1, 2, 19, 21, 23, 28, 38, 165  համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […]

Սկսած ՀՀԿ-ից՝ բոլորը /վիդեո/

«Ներկայիս  ԸՕ-ն դեռևս բավարար չի ասելու, որ եկող ընտրություններում հաղթելու է շատ աշխատողը: Այս երկիրը դեռ այդ երկիրը չէ: Այս երկրում հաղթում են միջակները, շահում են անարժանները: Քաղաքականությունն էլ, լրատվությունն էլ, բիզնեսն էլ նույն վիճակում են: Այնպես որ՝ դժվար է ասել, թե ովքեր կհայտնվեն խորհրդարանում: Հիմա կարող եմ ասել, որ ինչ-որ մեկի աշխատանքը  գրագետ եմ […]

Հայաստան-Սալվադոր` 4:0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում հաղթեց Սալվադորի ընտրանուն` 4:0 հաշվով: ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի թիմը հաղթեց 4-0 հաշվով: Հավաքականի կազմում աչքի ընկան Հովհաննես Համբարձումյանը, Տիգրան Բարսեղյանը, Գեղամ Կադիմյանը, ինչպես նաև ինքնագոլի հեղինակ դարձավ Խավիեր Գարսիան: Օրեր առաջ Հայաստանի հավաքականը հաղթել էր նաև Գվատեմալային 7-1 հաշվով:

Բունդեսթագում հայկական բանաձևի ընդունման դեպքում Անկարան կարող է հետ կանչել Բեռլինից իր դեսպանին

Թուրքիայում ուշադիր հետևում են Գերմանիայի դաշնային խորհրդարանում (Բունդեսթագ) Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հետ կապված զարգացումներին, որպեսզի դիվանագիտական ճակատում պատասխան գործողությունների անցնեն: Այս մասին հայտնող թուրքական «Haberturk» թերթի կայքը տեղեկացնում է, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման դեպքում 2 երկրների հարաբերություններում լուրջ ճգնաժամ կառաջանա: Այդ պարագայում Անկարայի առաջին քայլը կլինի Գերմանիայից իր դեսպան Հուսեյն Ավնի […]

Վենետիկի բիենալեի ճարտարապետական ցուցահանդեսում բացվել է Հայաստանի Հանրապետության տաղավարը

Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի շրջանակում՝ ս. թ. մայիսի 26-ին, Մխիթարյան Միաբանության Սուրբ Խաչ եկեղեցու գավթի տարածքում տեղի է ունեցել «Անկախ կենսապատկեր» խորագրով հայկական տաղավարի բացման պաշտոնական արարողությունը: Տաղավարը կենտրոնացել է 1991 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումների, դրանց տարբեր դրսևորումների ուսումնասիրման ու վերամեկնաբանման գործընթացների վրա։ Ցուցահանդեսի ողջ ընթացքում տարբեր հետազոտող խմբեր […]

Իրանի հետ առանց մուտքի վիզայի համաձայնագիրը քննարկվեց կառավարությունում

ՀՀ կառավարությունը հունիսի 2-ի նիստում  հավանություն տվեց Հայաստանի և Իրանի միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացնելով հիմնավորումը, ասաց, որ  համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից: «Համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների […]

Լիլիթ Մկրտչյանը առավելության հասավ ադրբեջանցի Գունայ Մամաձադայի նկատմամբ

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանն առավելության հասավ ադրբեջանցի Գունայ Մամաձադայի նկատմամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Հաղթանակ տոնեց նաև Մարիա Կուրսովան, ով պարտության մատնեց Դարիա Չարոչկինային: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը, ով առավելության հասավ հույն Մարիա Մակրոպուլույի նկատմամբ: Միակ ոչ-ոքին գրանցեց Լիլիթ Գալոյանը: Շախմատի […]

Հինգ հազար դոլար. ձերբակալվել է կաշառք ստանալու պահին

«ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ, առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը»: Տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի