Արկակոծում են դիրքերը. թեժ իրավիճակ

Ապրիլի 28-ի օրվա ընթացքում պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է ժամը 20:00-ի սահմաններում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ադրբեջանական զինուժը 60, 82 եւ 120 միլիմետրանոց ականանետերից վերսկսել է հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը արկակոծումը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են կանխարգելիչ գործողություններ: