15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ի՞նչ կապ ունի ԱԱԾ նոր տնօրենը Արա Բուդաղյանի արդարացման հետ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով արդարացված Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն առաջիկայում 5-րդ գանգատը կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այս մասին ասաց փաստաբանը այսօր՝ հունիսի 15-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամնակ:

Նրա փոխանցմամբ ՄԻԵԴ-ում բարձրացվելու է  իր պաշտպանյալին ապօրինի 11 ամիս կալանքի տակ պահելու հարցը:

Ալումյանը համոզված է, որ ՄԻԵԴ-ն իր գնահատականը կտա Արա Բուդաղյանին ապօրինի կալանքի տակ պահելու խնդրի վերաբերյալ:

«Մեր խնդիրը ոչ այնքան քննչական մարմինն էր, որն Արա Բուդաղյանին կասկածում էր հանցավոր արարքի մեջ, այ լայն, որ մեր դատարաններն, առանց հիմնավոր պատճառի, կալանավորում են անձին»,-ընդգծեց փաստաբանը:

Հարցին , թե հնարավո՞ր է Բուդաղյանի արդարացումը պայմանավորված լինի ԱԱԾ տնօրենի պաշտոնում Գեորգի Կուտոյանի նշանակումով  փաստաբանն արձագանքեց. «Ես չեմ բացառում, ես ընդամենը կարող եմ ողջունել, որ մարդը կամ քննչական մարմինը, որը սխալվել է, իր մեջ ուժ է գտնում` իր սխալն ուղղելու»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ