Ես Վանգայի տեսլականը չունեմ. Վարդան Այվազյան /վիդեո/
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հարկային նոր օրենսգրքին:
«Առաջարկությունները հիմնականում եղել են առաջին ընեթերցմամբ քննարկումից հետո: Հիմա, եթե առաջին ընթերցմամբ չհաստատվեր, և ես այս փաթեթը հետ ուղարկեի, ի՞նչ փաթեթ էր գալու, կա՞ պատրաստի փաթեթ: Գործում է օրենսդրական տեխնիկա, լեզվի բան չի, ամպագորգոռ խոսալու բան չի»,- նկատեց Վարդան Այվազյանը:
Վարդան Այվազյանն անդրադարձավ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե նման օրենսգրքի հաստատման պարգայում կսկսվի պայքար նաև փողոցում, արձագանքեց. «Ես Վանգայի տեսլականը չունեմ և զերծ եմ նմանատիպ գնահատաումներից: Ամբողջ օրենսդրական փաթեթն արժե 80 մլրդ դրամ, և տեղեր կան այս օրենքը լրացնում է, տեղեր կան` վատացնում: Մենք հիմա խոսում ենք այն մասին, որ սա պետք է քվեարկեն, իսկ ես ստացել եմ Հրանտ Բագրատյանի, Թևան Պողոսյանի առաջարկները, աշխատանքային խմբից ունենք շատ լուրջ առաջարկություններ»: