15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փոքր համայնքների շահերը չպետք է անտեսվեն. Շարմազանով

«Ես միանշանակ կողմ եմ համայնքների խոշորացման փիլիսոփայությանը:  Կարծում եմ, որ Հայաստանը այլ ճանապարհ չունի, և մենք պետք է գնանք համայնքների խոշորացման: Սա ասում է մի մարդ, ով բնակվում է մայրաքաղաքում, բայց երբեմն նաև մարզում՝ Ալավերդի քաղաքում», –  ԱԺ-ում իր ելույթի ընթացքում նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս շեշտեց՝ առաջին պիլոտային ծրագիրը արվեց  Թումանյանում. սկզբնական շրջանում բնակիչները նաև դժգոհություն էին արտահայտում, բայց ժամանակի ընթացքում  ամեն ինչ կարգավորվեց:

ԱԺ փոխխոսնակը շեշտեց՝ հարկավոր  է այնպիսի մեխանիզմ մշակել, որպեսզի փոքր համայնքների շահերը չանտեսվեն:

«Սա հստակ սկզբունք է, որը պետք է դրվի: Երկրորդ սկզբունքը՝ խոշորացումն անպայման պետք է իրականացվի: Եվ երրորդ սկզբունն այն է, որ համայնքների խոշորացումը պետք է լինի արդյունավետ»:

Աժ փոխխոսնակը հարց ուղղեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին՝ ասելով. «Կողբն ու Բերդավանը խոշոր համայնքներ են: Արդյո՞ք լավ եք հաշվարկել, եր եթե այս համայնքերը խոշորացվեն, դրանց կառավարումն ավելի արդյունավետ կլինի, թե՞ միգուցե ավելի լավ կլինի, որ դրանք մնան առանձին»:

Շարմազանովը նշեց՝ հարկավոր է ամեն քայլ կատարելիս ուշադիր լինել, քննարկել, հասկանալ, թե համայնքների խոշորացումը ինչ դրական արդյունքների կարող է հանգեցնել ու նպաստել կենտրոնացված, արդյունավետ կառավարմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ