Կառավարությունը որոշել է դադարեցնել «Նաիրիտ»-ի աշխատանքը․ Լևոն Զուրաբյան
ԱԺ հերթական քառօրյա նիստում կառավարության հետ հարց-պատասխանի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց բարձրացրեց «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ։ Զուրաբյանը փորձեց ճշտել՝ իրականությանը համապատասխանու՞մ են այն լուրերը, թե գործարանի գույքը վաճառվելու է, իսկ աշխատանքները դադարեցվելու են: Զուրաբյանի հարցին պատասխանեց էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը` շեշտելով՝ ձևավորվել է աշխատանքային խումբ, որին տրվել են լիազորություններ` բանակցություններ վարել այն կազմակերպությունների […]





































