Վարչապետն ընդունել է «Qatar Airways» ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Qatar Airways» ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյու Դանլևիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել և կարևորել է քաթարական ավիաընկերության մուտքը հայկական ավիացիոն շուկա և նշել, որ այն կնպաստի Հայաստանի ու Քաթարի միջև տնտեսական համագործակցության, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում կապերի ակտիվացմանն ու զարգացմանը: Նշելով, որ ՀՀ-ում 2013 թվականից ավիացիայի ոլորտն ազատականացվել է՝ վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը […]