06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հայտարարությունների բովանդակությունները միմյանցից լրիվ տարբեր էին» /վիդեո/

«Պատահական չէ, որ ամեն այսպիսի հանդիպումից հետո բոլոր կողմերն իրենց ձեռքբերումների մասին են խոսում: ՀՀ-ն ցանկանում է, որ էսկալացիան չկրկնվի, Ադրբեջանն էլ պահանջում է դուրս բերել հայկական ուժերը: Ինձ համար սա մի քայլ անգամ չի մոտեցնում «կոնֆլիկտի լուծում» ասվածին», – անդրադառնալով  Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպմանը՝ «Հենարան» ակումբում  լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Մյուս բանախոսը՝ պատմաբան Աղասի Ենոքյանը շեշտեց՝
նորմալ չէ, որ որ Ալիևն ու Սարգսյանը հանդիպումից հետո իրարամերժ բովանդակություն ունեցող հայտարարություններով հանդես եկան:

«Այդ հայտարարությունների բովանդակությունները միմյանցից լրիվ տարբեր էին: Մի բան էլ շեշտենք.  համանախագահները ճիշտ է՝ հանդիպմանը չմասնակցեցին, բայց գնացին այնտեղ:  Կարծում եմ՝ համանախագահների՝ այնտեղ լինելը լարվածությունը որոշակիորեն թուլացրեց», – ասաց Ենոքյանը:

Իսկ քաղաքագետ Գագիկ Համբարյանը շեշտեց՝ ի սկզբանե մեծ ակնկալիքներ չի ունեցել այս հանդիպումից:

«Ես ավելին չէի սպասում: Միշտ էլ  հանդիմումների ժամանակ այլ բան է լինում, իսկ Ադրբեջանն ամեն բան այլ կերպ է ներկայացնում իրականությունը: Իսկ  ՌԴ համար այս հանդիպումը կարևոր է այնքանով, որ ՀՀ-ում իր ազդեցությունը չկորցնի, կարգավորվի ստատուս քվոյի հարցը», – ասաց Համբարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ