07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանը հաջողության է հասել ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացման հարցում.ԱՀԿ

Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունները շնորհավորում են Բելառուսին, ինչպես նաև` Հայաստանին և Մոլդովային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացման կապակցությամբ: Նյու Յորքում կայացած արարողության ընթացքում վերացումը հաստատող վկայականներ են հանձնվել ՁԻԱՀ-ի վերացման թեմայով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան խորհրդակցությանը մասնակցող այդ երեք եվրոպական երկրների առողջապահության նախարարներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից: «Երեխաների առողջ […]

«Պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ». ԱԺ-ում կրքերը թեժանում են

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն  այսօր ռազմաարդյունաբերության համալիրի մասին հարց ուղղեց  ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: Նահապետյանը  բարկացավ՝ պնդելով՝  Բագրատյանը հարց տալու համար  չի հեթագրվել, ուստի իրավունք չունի հարց հնչեցնելու: Կորյուն Նահապետյանը շեշտեց՝ ովքեր չեն հերթագրվում, լրացուցիչ հերթագրվելու իրավունք չունեն: «Եթե չի հերթագրվել, այդ կարգը պետք է չգործի: Արտոնյալ իրավունքո՞վ […]

Պաշտպանության նախարարությունը բավականին նպատակասլաց աշխատանք է կատարում. Կորյուն Նահապետյան

ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ԱԺ ներքին գործերի, անվտանգության, պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: Փաշինյանը  հետաքրքրվեց Ռուսաստանի հետ 200 միլիոն դոլարի վարկից: Փաշինյանին հետաքրքրում է մի փաստ. զենքի մատակարարումն արդեն կատարվե՞լ է, թե՞ դեռ հայկական կողմը պետք է սպասի: Նահապետյանն ի պատասխան ասաց՝  այս պահին վարկային համաձայնագրով նախատեսված աշխատանքներն ընթացքի […]

Գալուստ Սահակյանը կպատժի Ծառուկյանին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց՝ ԲՀԿ նախկին ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին չի պատժելու  ԱԺ հինգերորդ գումարման 9-րդ նստաշրջանի նիստերից բացակայելու համար: «Որևէ բան չեմ անի: Պատժամիջոցը հետևյալն է. աշխատավարձ չի ստանա», – ասաց Գալուստ Սահակյանը:  

Չեխիայի նախկին ԱԳՆ Շվարցենբերգը կողմ է, որ Չեխիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը հավաստիացած է, որ Չեխիայի Հանրապետությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Գերմանիան այս քայլով պարզապես փաստեց ճշմարտությունը, եւ ես կարծում եմ, որ դա լիովին ճիշտ էր. կատարվածն, իրոք, ցեղասպություն էր: Չգիտեմ՝ արդյոք Չեխիայի խորհրդարանը կճանաչի ցեղասպանությու նը, թե ոչ, ես պարզապես կարող եմ իմ անունից ասել, որ ես միայն կողմ եմ […]

Ուշադրություն վարորդներին. որ խաչմերուկներում են տեսախցիկներ տեղադրված

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր: Խաչմերուկներ 1 Ամիրյան-Մաշտոց 2 Թումանյան-Մաշտոց 3 Կոմիտաս-Վաղարշյան 4 Սայաթ-Նովա – Խանջյան 5 Խանջյան – Տիգրան Մեծ 6 Ագանթանգեղոս-Արշակունյաց 7 Բաղրամյան-Մոսկովյան 8 Պռոշյան-Բաղրամյան 9 Աբովյան-Կորյուն 10 Նժդեհ-Արշակունյաց 11 Ռուբինյանց – Սևակի 12 Սեբաստիա-Րաֆֆի 13 Արտաշիսյան – Բագրատունյաց 14 ԳրիգորԼուսավորիչ-Բեյրութ 15 Մոսկովյան – […]

Մենաշնորհը վատ բառ չէ. Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝   ամբողջ աշխարհում մենաշնորհներ կան: «Մենաշնորհ բառը դա վատ բառ չէ, վատը նրանում է, որ մենաշնորհը ստեղծվում է ուրիշի դիրքերը խանգարելու փաստով: Այդ մասին ամբողջ մամուլն է գրում, սակայն աշխարհում առկա կլասիկ մենաշնորհը մեզ մոտ չկա: Կա մարդ, որը մի արտադրանք է բերում, էն մյուսը չի […]

Հացամթերքն ու մսամթերքը թանկացել են

Այսօր՝ հունիսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը որոշ տվյալներ ներկայացրեց մայիս ամսվա գնային տատանումների, տարվա առաջին հնգամսյակի ամփոփ վիճակագրության վերաբերյալ: Մարտիրոսյանը նշեց, որ 2016-ին հունվարին սպառողական շուկայում արձանագրվել են էականորեն բարձր գներ` 2,2 տոկոս, հաջորդ ամիսներին անընդմեջ գնանկման միտում է  գրանցվել: Մայիսին արձանագրել է գնանկում` 0,7 տոկոս: […]

Ծառից կախված քաղաքացու դիակ է հայտնաբերվել

Հունիսի 8-ին, ժամը 12.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում՝ ծառի վրա, քաղաքացու դի կա. դին իջեցնելու համար անհարաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վյար է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի