22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները հիվանդանոցից տուն գնացին  ինքնուրույն քայլելով  

Բժիշկների երկարատև և քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթունի հետևանքով տուժածներն ապաքինվեցին։ Բոլորը ստացել են անհրաժեշտ բուժում։ Պատահարից տարբեր վնասվածքներ ստացած քաղաքացիների, առավելապես` բազմակի, ծանր վնասվածքներ ստացած 14 և 15 տարեկան պատանիների բուժումը գտնվել է ՀՀ առողջապահության նախարարի ամենօրյա ուշադրության ներքո։ Մասնագետների գնահատմամբ` հաշվի առնելով, որ նրանց լուրջ բարդություններ էին սպառնում` անցած […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, ովքեր Հայաստան են ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Նախագահը ողջունել է հյուրերին Երևանում: Ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում միջկառավարական խորհրդի նիստ, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն արդյունավետ կլինի: «Մենք […]

Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենսդրական և իրավակիրառ հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների  ընթացքում   ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը հայտարարեց՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման: Վարչական իրավախախտումների մասին նոր օրենքը կշրջանառվի առաջիկայում, բայց մինչ այդ կներկայացվի հանրային քննարկման առաջիկա մեկ ամսում: «Երբ շրջանառության մեջ դրվի օրինագիծը, մենք քաղաքացիական հասարակության հետ […]

Ուշադրություն վարորդներին` ՃՈ պետը հավաստիացնում է /վիդեո/

ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանն  այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ  ասաց՝ որ հանրապետության ավտոճանապարհներին արագաչափերը կավելանան: ՃՈ պետը հավաստիացրեց՝ ոստիկանությունը տեսնում է արագաչափերն ավելացնելու անհրաժեշտություն: Անդրադառնալով գործադիրի ղեկավարի կողմից կրճատումների եւ խնայողությունների մասին հորդորին՝  Արմեն Հակոբյանն ասաց՝ առայժմ նման հանձնարարական չունեն: Մանրամասները՝ տեսանյութում:

Հույս ունենք` Գերմանիան չի կրկնի մյուսների սխալը. թուրք նախարարը ցեղասպանության ճանաչման օրինագծի մասին

Թուրքիայի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Աքիֆ Չաղաթայ Քըլըչը գերմանական «Der Tagesspiegel» թերթին տված հարցազրույցի ժամանակ խոսել է այս պահին Գերմանիայի դաշնային խորհրդարանի օրակարգում գտնվող Հայոց ցեղասպանությունը ճանաչումը նախատեսող օրինագծի մասին: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` գերմանական թերթը Քըլըչից հետաքրքրվել է, թե վերջինը ինչ կարծիքի է 101 տարի առաջ իրականացված կոտորածները ցեղասպանություն որակելու Գերմանիայի խորհրդարանի […]

Անպտղության վտանգ` թուրքական լոլիկի մեջ

«Որ թուրքական լոլիկի մեջ թունաքիմիկատներ են հայտնաբերել, վատ է, սակայն մյուս կողմից լավ է, որ այդ գյուղմթերքի նկակմամբ գոնե վերահսկողություն է իրականացվում»,-այսօր՝ մայիսի 20-ին  լրագրողների հետ  հանդիպման ժամանակ  ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը: «Ես կողմ եմ, որ թուրքական լոլիկի որակի վերահսկողություն կատարվի, քանի որ չի բացառվում՝ դրանցում վերարտադրողական կամ մեկ այլ ֆունկցիան […]

Պայքարը սկսել է ոչ թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այլ Կառավարությունը. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի «Apple watch» ժամացույցի գինը  (12.000 դոլար) է ճշտելուց հետո մամուլում թեժ թեմա է քննարկվում. ինչու՞ են  պաշտոնյաներն ապրում ճոխ կյանքով, եթե մեր երկիրն այսօր դժվարին իրավիճակում է: ԱԺ-ում  ճեպազրույցը ընթացքում  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հրաժարվեց հանել և լրագրողներին ցույց տալ իր ժամացույցը: Ասաց՝ այն թանկարժեք չէ, իսկ ձեռքից հանած […]

Պլանային ջրանջատում Արաբկիրում և Կոտայքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 23-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 24-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.   Արաբկիր վարչական շրջանի`  Թբիլիսյան խճուղու, Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Կորեայի Ձորի, Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Ն. Զարյան, Բուդաղյան, Գրիբոյեդովի, Արղության, Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցների, […]

«Հետո էլ զարմանում ենք՝ ինչպես կարող էին ոչխարները 800 հա հող գրավել».Արտավազդ Բայաթյան/վիդեո/

«Բանակցությունները գաղտնի ձևաչափով են ընթանում, և ոչ ոք ոչինչ չի հասկանում։ Ուղիղ ժողովրդին դիմելն ավելի ճիշտ կլիներ։ Իսկ ապրիլյան պատերազմի օրերին լռություն էր տիրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը՝ հավելելով, որ  Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում ոչ մի նորություն չի հնչել ։ Արտավազդ Բայաթյանն ընդգծում է . «Ունեցել ենք երեք ղեկավար, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի