01 Մարտի, Saturday, 2025
KFC

ԼՂՀ-ն ո՛չ մի ձև, ո՛չ մի կարգավիճակով չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում. Շարմազանով /վիդեո/

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց՝ Ադրբեջանի նախագահն իր ամպլուայի մեջ էր, նրա հայտարարությունները լի էին սուտ տեղեկություններով:

«Հինգ անգամ նույն անհեթեթությունն ասելով` արժեքը չի ավելանում, դու ավելի անհեթեթ ես երևում մարդկանց աչքերում: Նա նաև նշել է, որ չի կարծում, որ պետք է վստահության մեխանիզմներ կիրառել, դա բացահայտ հետքայլ է այն պարտավորություններից, որ Վիեննայում ձեռք են բերվել», – նշեց նա:

Շարմազանովն ընդգծեց՝ պետերբուրգյան հանդիպումը Վիեննայի հանդիպման տրամաբանական շարունակությունն է, և պետք է իրագործել պայմանավորվածությունները: «ԼՂՀ-ն ո՛չ մի ձև, ո՛չ մի կարգավիճակով չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում: ԼՂԻՄ-ն այն ժամանակվա երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, դա բլեֆ է, որն Ալիևն անում է», – ասաց Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ