Կառավարությունը ձեզնից ոչ պակաս մասնացել է դոնորների հայթայթմանը. Դավիթ Հարությունյան
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «ՀՀ ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց՝ լուրջ դժվարություններով հասան նրան, որ ունեն մի բան՝ քաղաքական համաձայնություն, որը հաջողություն է:
Վերջինս շեշտեց՝ Կառավարության կողմից չկա շահագրգռվածություն դոնորներ գտնելու և փոփոխությունները կյանքի կոչելու համար:
«Կառավարություն բաց, թափանցիկ թող դիմի դոնորներին, վսահեցնի մեզ, որ ուզում եք կատարել այս փոփոխությունները»,- ասաց Արամ Մանուկյանը:
Նախագծի զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը արձագանքեց ՀԱԿ պատգամավորի դիտարկմանը:
«Կառավարությունը ձեզնից ոչ պակաս մասնացել է դոնորների հայթայթմանը, և դուք դա շատ լավ գիտեք: Երբ դուք առաջարկում եք տարօրինակ մեխանիզմներ՝ գումարներ ձեռք բերելու համար, ներողություն, չենք կարող ընդունել, որովհետև մենք որոշ դեպքերում մեզ հարգող պետություն ենք: Որոշ դեպքերում կան քաղաքական գործընթացներ, որոնք թույլ չեն տալիս մեզ ձեր առաջարկությունները գումար հայթայթելու համար: Բայց եթե ձեզ հետաքրքրում է, արդյոք մենք շահագրգիռ ենք, այո, օր առաջ և դրանով է պայմանավորված մեր ծանրաբեռնված աշխատանքը և արտահերթ նստաշրջան ապահովեք»,- ասաց Դավիթ Հարությունյանը: