Հռոմի Պապի այցը դարակազմիկ իրադարձություն էր. Մերուժան Տեր-Գուլանյան /վիդեո/

«Հայ ժողովուրդը հազար տարի սպասում էր, որ քաղաքակրթության որևէ երևելի կենտորնից հնչի Նարեկացու անունը, որ նա հռչակվի տիեզերական վարդապետ: Հայ ժողովուրդը հարյուր տարի սպասում էր, որ նման մի կենտրոնից հնչի նաև Հայոց ցեղասպանության մասին: Այդ երկու առաքելությունն էլ իր վրա վերցրեց Հռոմի պապը»,-այսօր՝ հունիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Տեր-Գուլանյանի խոսքով՝ այցն իրապես դարակազմիկ իրադարձություն էր:
«Նա ասաց, որ ամեն բան սկսվել է Նարեկացուց, և բոլորը պետք է շարունակեն նրա ճանապարհը: Հռոմի պապը սատար է բոլոր տանջվածներին ու ընչազուրկներին, նա վերին աստիճանի բարոյական կերպար է, և մենք նրա հետ երեք երանելի օրեր անցկացրեցինք: Նա մի կողմ հրեց մեր գետնաքարշ ինքնասիրահարվածությունը, որկրամոլությունը և մեծահարստամոլությունը: Նա ստիպեց աշխարհը տեսնել ավելի գեղեցիկ: Այս ամենի համար մենք պետք է շնորհակալություն ասենք այդ սուրբ, Աստծուն որպես զգեստ հագած մարդուն»,- նշեց գրողը:
Մանրամասները՝ տեսանյութում: