11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Հայտարարությունների բովանդակությունները միմյանցից լրիվ տարբեր էին» /վիդեո/

«Պատահական չէ, որ ամեն այսպիսի հանդիպումից հետո բոլոր կողմերն իրենց ձեռքբերումների մասին են խոսում: ՀՀ-ն ցանկանում է, որ էսկալացիան չկրկնվի, Ադրբեջանն էլ պահանջում է դուրս բերել հայկական ուժերը: Ինձ համար սա մի քայլ անգամ չի մոտեցնում «կոնֆլիկտի լուծում» ասվածին», – անդրադառնալով  Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպմանը՝ «Հենարան» ակումբում  լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Մյուս բանախոսը՝ […]

Հունիսի 10-16-ը մայրաքաղաքում ծնվել է 442 երեխա

Հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 442 երեխա՝ 244 տղա, 198 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40700 քաղաքացի:

Հնարավոր է կարկուտ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում՝ Հունիսի 21-23-ը առանձին շրջաններում, 24-25-ը շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունիսի 21-23-ը երեկոյան ժամերին […]

«ՌԴ-ն ցույց տվեց, որ առաջնային դերակատարում ունի կոնֆլիկտի կարգավորման հարցում» /վիդեո/

  «Ցանկացած հանդիպում՝ կլինի երկկողմանի, թե եռակողմ, ինքնսընինքյան կարող է դրական գնահատվել: Այս պարագայում այլ գնահատական տալը, կարծում եմ, ճիշտ չէ: Սա նշանակում է, որ հնարավոր է լուծումներ գտնել, բանակցային ուղին բացել: Անկախ արդյունքներից՝ հանդիպման փաստը՝ մանավանդ ապրիլյան դեպքերից հետո, կարևոր է, լուրջ երևույթ է», – Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Գարիկ […]

«Ֆորմուլա-1». Ադրբեջանը գովազդելու համար անիմաստ ջանքեր գործադրվեցին

Ադրբեջանում մեկնարկել են «Ֆորմուլա-1»-ի Եվրոպայի Գրան պրիի մրցումները։ Իշխանություններն անում են հնարավորինս՝ «Ֆորմուլա-1»-ի շնորհիվ երկրի գովազդն ապահովելու և երկրում առկա իրավիճակը դրական լույսի ներքո ներկայացնելու համար: Սակայն միջազգային կազմակերպություններն ահազանգում են այն մասին, որ Ադրբեջանում մարդու իրավունքները զանգվածային ոտնահարվում են, ուստի այդ երկրում նման լայնամասշտաբ միջոցառման իրականացումն անթույլատրելի է: Անդրադառնալով «Ֆորմուլա-1»-ի Եվրոպայի Գրան պրիի մրցումներին […]

Ի՞նչի համար ձերբակալվեց /վիդեո/

«Ժիրայր Սեֆիլյանը բավականին մտածող անձնավորություն է և չեմ հավատում, որ նա գնար այնպիսի քայլերի, որ առիթ դառնար նրա ձերբակալմանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը: Սեֆիլյանի ձերբակալումը Գագիկ Սարուխանյանը կապում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության և Սեֆիլյանի պատասխանի հետ: «Միգուցե Թալիշի գրավման պատրաստակամությունը առիթ դառավ: Չեմ կարծում, Սեֆիլյանը այն անձնավորությունը չի , […]

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Ոլորտը, որ ներկայացնում եք դուք, առանձնակի է կարևորվում հանրության կողմից, քանզի մարդիկ ամեն օր ձեզ են վստահում իրենց համար ամենաթանկը՝ առողջությունը: Եվ դուք, մասնագիտական ձեր բարձր պատրաստվածությամբ ու պատրաստակամությամբ, ամեն օր տասնյակ կյանքեր եք փրկում: Ձեր նվիրված աշխատանքի ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ […]

‹‹Անդրկուլիսյան պայանավորվածություններով փորձում են թափանցել ԱԺ››

‹‹ՀՀ-ում ընդդիմությունը ավելի շատ հենվում է ոչ թե ընտրազանգվածի վրա, այլ փորձում է պայմանավորվել իշխանությունների հետ, անդրկուլիսյան պայանավորվածություններով թափանցել ԱԺ››, – Henaran.am– հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Վերջինս շեշտեց՝ քառօրյա պատերազմից հետո բողոքական ընտրազանգվածն ավելի է ընդլայնվել: ‹‹Բողոքական զանգվածներին  ղեկավարել ցանկացող ուժեր գուցե կան՝ հատկապես նորաստեղծ կուսակցությունների մեջ, բայց այժմ բողոքականների կողքին չի կանգում […]

Թոշակի գայթակղությունը. Ժողովուրդ

Սերժ Սարգսյանի` հունիսի 18-ին ստո­րագրած հրամանագրով Հրաչյա Բադալ- յանն ազատվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Ինչպես հայտնի է’ Հ. Բադալյանը ՀՀ վարչապետ Հ. Աբրա­համյանի փեսայի քեռին է: Ըստ լուրերի’ չնայած Բադալյանի եւ ՀՀ գլխավոր դատա­խազ Գ. Կոստանյանի հարաբերություննե­րը, մեղմ ասած, այդքան էլ ջերմ չեն եղել, սակայն այս պաշտոնանկության պատճա­ռը դա չի եղել: «ժողովուրդ»-ը մի քանի […]

Հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական քայլեր կան․ Ուորլիք

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ հանդիպման ընթացքում կատարվել են դրական քայլեր ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ ընդունվել է համատեղ հայտարարություն: «Մենք պետք է աշխատենք բանակցությունների միջոցով կարգավորման ուղղությամբ»,- գրել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի