01 Մարտի, Saturday, 2025
KFC

Հռոմի Պապը նման է Վազգեն Առաջինին /վիդեո/

ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիլոլայ Ծատուրյանը այսօր՝ հունիսի 27-ին րագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսելով Հռոմի Պապի հայաստանյան այցից  նկատեց. «Նա շատ ավելի խելոք ու հեռատես քաղաքականություն է վարում, քան կարող ենք պատկերացնել: Կաթոլիկ առաջնորդը շատ կարևոր ուղերձ հղեց քրիստոնյա աշխարհին՝ մեկ բռունցք դառնալ: Այլապես ինչո՞ւ պետք է ասեր՝ աղոթեք Հայաստան կատարելիք իմ այցի համար»:

Ծատուրյանը նշեց, որ հայաստանյան այցից հետո ինքը Պապին համեմատում է Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ:

Նիկոլայ Ծատուրյանը` կաթոլիկ առաջնորդի այցի ընթացքում կարևորեց նաև նրա կողմից Գրիգոր Նարեկացու հիշատակման փաստը:

«Մենք միշտ մտածում ենք, որ փոքր ազգ ենք, ո՞վ պետք է Նարեկացուն ճանաչի: Հռոմի պապը հերքեց այս մտայնությունը և աշխարհին պատմեց նրա մասին»,- փաստեց ռեժիսորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ