Մեկ օրվա մեջ 3 վրաերթ.կան վիրավորներ

Մայիսի 18-ին, ժամը 12.00-ին, «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խորենացու եւ Իտալիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի «Բարեղամի» կոչվող խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու […]