18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ծննդյան օրվա առթիվ

Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: ՀՀ Նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան […]

Հայաստան կայցելի Տաջիկստանի արտգործնախարարը

Հուլիսի 2-3-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը: Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության Նախագահը: Հուլիսի 2-ին կկայանան Էդվարդ Նալբանդյանի և Սիրոջիդին Ասլովի բանակցությունները, այնուհետև նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Սերժ Սարգսյանը նշում է ծննդյան 62-ամյակը

Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչեւ 1979 թվականը: 1979-1988 թվականներին եղել […]

Զինված ուժերը մարտունակության բարձր աստիճան ունեն և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները

Հունիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հունիս ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկմանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, անվտանգության […]

Մխիթարյանը Թոմաս Տուխելին հայտնել է, որ տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին տեղեկացրել է, որ տեղափոխվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:   Bild-ը գրում է, որ 27-ամյա կիսապաշտպանը գերմանացի մասնագետին ուղարկել է հաղորդագրություն, որում նշել է հետեւյալը. «Տեղափոխվում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»:  

4 ոտքեր ունեցող երեխա է լույս աշխարհ եկել

Ղազախստանի Ակտոբե քաղաքի ծննդատներից մեկում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Այստեղ 4 ոտքեր ունեցող երեխա է լույս աշխարհ եկել։ Երեխայի վիճակը բավական ծանր է։ Բժիշկները պարզել են, որ երեխան երկվորյակներից մեկն է։ Նրա ծնողներն առողջ են, մայրը հղիության ընթացքում պարբերաբար հետազոտվել է։ Բացի այդ, փոքրիկը նաեւ սրտի անոթների խնդիրներ ունի, իսկ ավելորդ ոտքը խանգարում է […]

Հակառակորդը կրակել է քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց: Մասնավորապես, այսօր` ժամը 14:10-ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ուելսին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային փուլի վերջին տուրում հաշվով ջախջախեց Ուելսի ընտրանուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Հայաստանի հավաքականն առաջին քառորդում հաղթեց 29:9 հաշվով, երկրորդ քառրոդն ավարտվեց 46:20 հաշվով, երրորդ քառորդում հաշիվը 67:26 էր՝ հօգուտ Հայաստանի ընտրանու:  Ի վերջո Հայաստանի հավքականը հաղթեց 52 միավորի առավելությամբ՝ 92:40: Հանդիպման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված