18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գագիկ Բեգլարյանը՝ իր ունեցվածքի և Գագիկ Խաչատրյանի չհայտարարագրված դղյակի մասին

Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր՝ հունիսի 30-ին  Կառավարության նիստից հետո զրուցեց լրագրողների հետ: Նա  չցանկացավ խոսել Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շքեղ բնակարանի մասին, որը, ըստ հրապարակումների, գտնվում է ԱՄՆ-ում: «Գագիկ Խաչատրյանն այստեղից երկու մետր այն կողմ աշխատում է, կարող եք իրեն հարցնել»,- նկատեց Բեգլարյանը: Հարցին՝ Դուք էլ ունենք գույք, որը, ինչպես Գագիկ […]

Ճիշտ ժամանակն է, որ Արցախի Հանրապետությունը նստի բանակցային սեղանի շուրջ և ներկայացնի իր շահերը. Ջոն Էվանս

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը այս օրերին գտնվում է Արցախում: «Արցախպրես»-ը բացառիկ հնարավորություն է ունեցել պարոն Էվանսի հետ զրուցելու: Ստորև ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը: – Պարոն դեսպան, ինչպե ՞ս ստացվեց, որ այցելեցիք Արցախ: – Ես այստեղ եմ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր խորհրդի ատենապետ, դոկտոր Կարո Արմենի հրավերով: Թեև թողել եմ դեսպանի պաշտոնը, սակայն […]

Հուլիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվի «Խոսող խաղալիք» մանկական ուրախ փառատոնը

Հարգելի համաքաղաքացիներ, «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 11:00-ից Միսաք Մանուշյանի անվան պուրակում կմեկնարկի «Խոսող խաղալիք» մանկական ուրախ փառատոնը՝ տիկնիկների ցուցադրությամբ։ Տեղեկացնում ենք նաև, որ ժամը 16:00-21:00-ն կանցկացվի հեքիաթի հերոսների շքերթ: Սիրով հրավիրում ենք բոլորին։

Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ՍԾՏՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով՝ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարների 34-րդ նիստին մասնակցելու նպատակով հուլիսի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Սոչի։

Նրանք չեն ընդունում իրենց անմակարդակությունը. հոգեբանը՝ որոշ պատգամավորիների ոչ ցիվիլ պահվածքի մասին

Հոգեբան Սամվել Խուդոյանն Ազգային ժողովում որոշ պատգամավորների ոչ  ցիվիլ պահվածքը որակում է որպես «խուժանություն»: «Այնտեղ, որտեղ էմոցիաներն են, տրամաբանությունը հանգում է, մահացած է։ Չկան փաստեր, փաստարկներ ռեալ, զուտ էմոցիոնալ խոսակցություններ են, որոնք,  բնականաբար, բացասական են ազդում եւ վարակում մյուսներին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբանը։ Վերջինս ընդգծեց՝  ԱԺ-ում վերջին օրերին անհետացել են  կին-տղամարդ էթիկական սահմանները։ Հոգեբանն […]

Պարզվել է Ստամբուլում պայթյուններ իրականացրած ահաբեկիչների ինքնությունը

Պարզվել է հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում ահաբեկչական գործողություններ իրականացրած մահապարտների ինքնությունը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ վերջիններս Տաջիկստանի քաղաքացիներ են: Օդանավակայանի տեսախցիկների և ականատեսների վկայությունների հիման վրա հաջողվել է ստանալ դեպքի հնարավորինս ամբողջական պատկերը: Երեք ահաբեկիչները օդանավակայան են եկել տաքսիով և անմիջապես բարձրացել վերևի հարկ՝ ուղևորների ժամանման սրահ:  Ոստիկաններից մեկը կասկածանքով փորձել է ստուգել […]

Դադարեցվել է

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացության համաձայն` Հնդկաստանի «Պրոտեխ Բիոսիստեմս Պվտ. ՍՊԸ» դեղագործական ընկերության արտադրության «Պրոմեզ, օմեպրազոլ, դեղապատիճներ, 20մգ, բլիստերում (30/3×10/)»  դեղի PMZ-1602 սերիան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի նկարագրությանը` «լուծելիություն I փուլ» կետով: Հիմք ընդունելով վերը նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մայիսի 29-ի թիվ 1997-Ա հրամանով […]

ԱԺ-ն վավերացրեց ՀՕՊ համաձայնագիրը

Գործադիրն այսօր վավերացրեց Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ՝ 8 պատգամավոր: Դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանը,  Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյանը և  Տիգրան Ուրիխանյանը:

Նախագիծն ընդունվեց

ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության դրեց Կառավարության կողմից ներկայացված «Ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 104 կողմ,  5  դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նախագծին դեմ են քվերկել ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյան ու Նիլոլ Փաշինյանը,  ձեռնպահ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի