Ի՞նչ ենք հասկանում փոխզիջում ասելով.Լևոն Մարտիրոսյանը պարզաբանում է/վիդեո/
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը կարեւորում է հուլիսի 8-ից 9-ը Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Հայաստանի մասնակցությունն ամենաբարձր մակարդակով:
Այս մասին նա մանրամասնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ :
«Երկու հանդիպում կառանձնացնեի՝ նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի եւ Ֆրանսիայի նախագահի հետ, որտեղ միջնորդ երկրները երաշխավորել են, որ հետամուտ են լինելու Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված պայմանավորվածությունների իրականացմանը»,-նշեց Մարտիրոսյանը:
Դիտարկմանը, որ ժամանակին բուռն քննարկումների առիթ էր դարձել իր կողմից տարածքների հանձնման հարցը, Մարտիրոսյանը նկատեց, որ իր խոսքը վերաբերել է փոխզիջումներին, «իսկ փոխզիջումների մասին բոլոր երեք նախագահներ էլ խոսել են. «Պարզապես պետք է ձեւակերպենք հարցը, թե ինչ ենք հասկանում փոխզիջում ասելով»,-նշեց պատգամավորը: