Երեւանի որոշ հատվածներում ջուր չի լինի
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ այսօր` ժամը 11.00-ին «Գառնի-Երեւան» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով դադարեցվել է հետեւյալ տարածքների ջրամատակարարումը: • Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ Արցախի պողոտայի, Վարդաշեն թաղամասի, • Նուբարաշեն վարչական շրջանի, • Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների եւ նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. […]





































