05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

1in. am-ի եւ Ժամանակ օրաթերթի փակման առեղծվածը. Հրապարակ

«Հասել է պահը, երբ առաջ շարժվելու համար անհրաժեշտ մոտիվացիան, ուժը, ավյունն այս պահին չկան: Մենբ դադա­րեցնում ենբ մեր աշխատանքը’ մինչեւ դրանք հնարավոր լինի վերագտնել եւ վերակազմա­վորվել»,- 1in.am լրատվականի հայտարարության այս երկու նախադասությունը երեկվա­նից իրար է խառնել ոչ միայն լրագրողական դաշտը: Թերեւս դաշտի ամենաօպերատիվ- ներից, առաջատարներից մե­կը համարվող լրատվամիջոցի այս պատճառաբանությանն ընթերցողներն ամենաքիչն են հավատում:

Ի վերջո, ինչու է փակվում 1in.am լրատվամիջո­ցը: Այս հարցը հետաքրքրում է բոլորին: Նախ տեղեկացնենք, որ hraparak.am-ն օրեր առաջ տեղեկացել էր, որ «ժամանակ» օրաթերթը պատրաստվում է դադարեցնել գործունեու­թյունը, երբ փորձեցինք այդ մասին ինֆորմացիան ճշտել, 1in.am-ի մեր գործընկերները տեղեկացրին, որ «ժամանակ» օրաթերթն ուղղակի արձակուրդ է գնում, եւ լրատվա­ միջոցի փակման մասին խո­սակցություններ չկան:

Նշենք նաեւ, որ մեր գործընկերները երեկ նույնպես հանկարծակիի են եկել հայտարարությունից, մեզ պատմեցին, որ իրենք եւս ոչնչից տեղյակ չեն եղել, հայտարարությանն էլ ծանոթացել են բոլորի նման` կայքում: Մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 1in.am-ի հիմնադիր եւ խմբա­գիր Արման Բաբաջանյանը մեկուսացած է եղել, չի շփվել աշ­խատակիցների հետ, դեպրեսիվ տրամադրություն է ունեցել: Թե այս ամենն ինչ կապ ունի լրատ­վամիջոցի փակվելու հետ, հնա­րավոր չեղավ պարզել, քանի որ Արման Բաբաջանյանը հեռախոսազանգերին չի պատաս­խանում, հեռախոսագանգերին չպատասխանեցին նաեւ- 1 in. am-ի խմբագրությունում:

ՎԱՐԿԱԾՆԵՐ

Թե ինչու է Արման Բաբա­ջանյանը հանկարծակի որո­շել նման քայլի գնալ, թերեւս ամենատարածված վարկած­ներից մեկն այն է, որ վերջինիս ճնշման են ենթարկել, խոսվում է նաեւ, որ խմբագրությունը ֆինանսական խնդիրներ է ունեցել, ինչը եւս ամենահավանականներից չէ, քանի որ հայկական ամենաառաջատար ԶԼՄ-ներից մեկը պետք է որ գովազդատուի խնդիր չունենար: Մի վարկած էլ կա, որը շրջանառության մեջ է դր­վել դեռ ամիսներ առաջ, այն է, թե Արման Բաբաջանյանը պատրաստվում է քաղաքա­կան դաշտ մտնել, որն էլ երեւի թե բացառենք մենք, քանի որ, «ավանդության» համաձայն, քաղաքական գործունեություն ծավալող անձինք ավելի շատ բացում կամ ուժեղացնում են իրենց ԶԼՄ-ները, քան փակում եւ նոր մտնում քաղաքական դաշտ:

Ինչեւէ, այս եւ այլ հարցե­րի պատասխանները կարող է տալ միայն ինքը Արման Բաբաջանյանը, որը հիմա դեռ լռում է, իսկ իր հայտարարությունը, որը հայտնվել է կայքում, երեւի թե ավելի շատ հարցեր է առաջաց­րել, քան պատասխաններ տվել: Հիշեցնենք, որ «ժամանակ» օրաթերթն ստեղծվել է 2006, իսկ 1in.am լրատվական կայքը` 2010 թվականին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ