Վտանգավոր է. 168 Ժամ
«ՀՀ իշխանություններն իրենց համար ոչ այնքան ձեռնտու իրավիճակում են հայտնվել, քանի որ ՆԱՏՕ-ն մի կողմից խոսում է այն մասին, որ սպառնալիք չէ Ռուսաստանի համար և պատրաստ է այդ երկրի հետ երկխոսությանը, երբ դրան Ռուսաստանը պատրաստ լինի, մյուս կողմից Ռուսաստանը բավականին նյարդային է ընդունում ՆԱՏՕ-ի ընդլայնումը, և չեմ բացառում, որ ՌԴ-ն ճնշելու է իր գործընկերներին, որպեսզի ՆԱՏՕ- ի հետ հարաբերությունները նվազագույնի հասցվեն կամ ընդհանրապես դադարեցվեն»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգի Գերասիմչուկը անդրադառնալով ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովի արդյունքներին:
Ըստ նրա, պետք է անկեղծ խոսել և արձանագրել, որ աշխարհը մուտք է գործում նոր Սառը պատերազմի պարադիգմ, որի պարագայում երկու աթոռի վրա նստել քչերին է հաջողվել: «Հայաստանը նշվում է որպես ՌԴ-ի գործընկեր, և դա կարող է իր դերակատարությունն ունենալ: Երկու աթոռի վրա նստելու փորձը կարող է ավարտվել նրանով, որ և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կավարտվի, և Ռուսաստանի աջակցության վրա հույս դնել հնարավոր չի լինի»,- ասել է Գերասիմչուկը:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: